«Սյունիքով բոլոր գերտերություններն են հետաքրքրված, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան»,-168TV-ի եթերում ասել է կրոնագետ, սոցիոլոգ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Սյունիքին վերաբերվող շռայլ առաջարկներ արեցին Հայաստանին։
Մեծ Բրիտանիան առաջարկում էր ջրամբարներ կառուցել, իսկ ԱՄՆ-ն ուզում էր Սյունիքում արևային էներգետիկայի դաշտ կառուցել։ Այս ամենը կատարվում է միայն մեկ բանի համար, որ աշխարհում գոյություն ունեցող բացառիկ նշանակության այդ կոմունիկացիան, որի ետևում կանգնած են քաղաքական բացառիկ նշանակության շահեր, իրենց վերահսկողության տակ վերցնեն»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Սյունիքը ճեղքելու նպատակներից մեկն է նաև համաշխարհային տիրակալության վրա իսլամական գործոնի ազդեցության վերացումը․
«Դրա գլխավոր ճանապարհը՝ շիաների և սունիների միջև միջիսլամական պատերազմ սկսելն է, իսկ դա հնարավոր է միայն Սյունիքը ճեղքելով: Այսինքն՝ Թուրան ստեղծելով, թուրքալեզու երկրների զարգացումը կհանգեցնի այնպիսի շահերի հանրագումարի, որը դեմ կգնա շիայական երկրներին՝ Իրանին, Իրաքին, Սիրիային, Բահրեյնին»,- նշեց նա