«Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ». Անի Սամսոնյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից
Հունվարի 23, 2025

«Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ». Անի Սամսոնյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

Անի Սամսոնյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:

Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»:

Հիշեցնենք, որ Անի Սամսոնյանը 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 12:38

Լրահոս