ԱՄՆ-ին պետք է, Իրանը՝ դեմ է․ Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը․ Դանիելյան
Հունվարի 23, 2025

ԱՄՆ-ին պետք է, Իրանը՝ դեմ է․ Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը․ Դանիելյան

Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն

-----

՛՛ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»,- ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարը՛՛։

Ակնհայտ է, որ տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարքաղաքական կոշտ պայքար է գնում:

- Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Սյունիքով անցնող ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել տարածաշրջանն ու ապագա ուղիները դեպի Իրան, և թույլ չտալ, որ Արևմուտքը ՛՛թյուրքական աշխարհի՛՛ միջոցով ներթափանցի մեծ տարածաշրջան, սակայն, մինչ այդ, որքան հնարավոր է, շարունակի սիրախաղը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մինչը որ ինչ-որ հարգրվանի հասնի ուկրաինական կոնֆլիկտը:

- ԱՄՆ-ին պետք է, որ հյուսիս-հարավ ճանապարհը մեկուսացնի, կառուցի թյուրքական աշխարհի ՛՛միջին ուղին՛՛ ու հզորացնելով թյուրքական երկրները, կոնֆլիկտ ստեղծի տարածաշրջանում՝ թյուրքական աշխարհի մի կողմից, մյուս կողմի Իրանի ու Ռուսաստանի դեմ:

Ճանապարհի մասին բացահայտորեն հայտարարեց Ջեյմս Օ’Բրայենը:

Դրա համար ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է վերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը՝ ֆորմալ առումով մի որևէ արևմտյան կառույցի միջոցով, ով կապահովի ՛՛ադրբեջանցիների անվտանգությունը՛՛ այդ ճանապարհով անցնելու ժամանակ:

Իրանը դեմ է ՛՛միջին ուղուն՛՛ և հյուս-հարավի միջոցով ցանկանում է խաթարի թյուրքական աշխարհի նախագիծը, մյուս կողմից հյուսիս-հարավ ուղու միջոցով տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, վերահսկողության տակ վերցնի Ադրբեջանը՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրը: Թե ինչ հնարավոր քայլերի կդիմի Իրանը, եթե այդ ՛՛միջին ուղու՛՛ պայմանավորվածությունը ձեռք բերվի, դժվար է կանխագուշակել, սակայն բավականին կոշտ հայտարարություններ արվում են:

Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը: Ըստ հայտարարությունների, Հայաստան կառավարությունը գնում է դեպի ՛՛միջին ուղու՛՛ կերտմանը, իսկ Թուրքիան հույս է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, գուցե Ալիևին դրա համար են հրավրել Թուրքիա, որպեսզի համոզեն:

Ստեփան Դանիելյան

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 12 Հունիսի 2024 10:56

Լրահոս