Յուրաքանչյուր գործընթաց վերելքներ ու անկումներ է ունենում։ Սրբազան պայքարի առանձնահատկություններից մեկն այն է, որ այսպես կոչված «անկումներն» էլ խորքի մեջ դրական դինամիկա ունեն։ Այսինքն, գործընթացը միևնույն է զարգանում է։ Պարզապես տարբեր ինտենսիվությամբ։
Համոզված եմ, որ վաղը մենք նոր պիկ ենք ունենալու։ Ավելին՝ վաղը թերևս ամենավճռորոշ օրն է լինելու։ Սա պետք է լավ գիտակցել և այդ գիտակցումով առաջ գնալ։
Այս Շարժումն, իրականում, արդեն իսկ հաղթանակած է։ Դեռ երեք շաբաթ առաջ եմ գրել, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Նիկոլը կորցրել է ամեն ինչ։ Սրբազանն ամեն ինչ պոկել-տարել է նրանից։ Ամեն-ամեն ինչ։ Մնացել են ոստիկանները։ Ու արդեն հայտնի էլ չէ, թե Նիկոլ-Ոստիկանություն հարաբերություններում ով է տերը և ով ծառան։
Բայց ոստիկաններն էլ են ժողովուրդ։ Շարքերի մասին եմ խոսում, իհարկե։ Վերջին մի ճիգն է պետք գործադրել, որպեսզի դավաճանի այդ հենարանն էլ չեզոքացվի։ Ու դա միանգամայն լուծելի խնդիր է։ Պարզապես պետք է, որպեսզի վաղվա հավաքին բոլորս տեղում լինենք։ Ու կլինենք։
Հրանտ Մելիք-Շահնազարյան