ԿԱՐԵՎՈՐ․ Սիրելի արցախցիներ, տեղեկություններ ունենք, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավվել Ձեզ՝ այս պայքարից հեռու պահելու գործին՝ հուսալով, որ հայասպանի կառավարությունը կգնահատի իրենց ծառայությունները
Հունվարի 23, 2025

Սիրելի արցախցիներ, Սրբազան պայքարի այս ողջ ընթացքում մենք եղել ենք Շարժման կարևոր օղակներից ու հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Մենք տեղյակ ենք, թե ինչ ջանքեր է թափել իշխանությունը, որպեսզի հեռու պահի մեզ այս պայքարից։

Ավելին՝ մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, ցավոք, ներգրավվել են այդ գործին՝ հուսալով, որ հայասպանի կառավարությունը կգնահատի իրենց ծառայությունները։ Բայց այդ ամենը հիմա արդեն շատ երկրորդական է։

Մենք գիտենք՝ ինչի համար ենք պայքարում։ Մենք գիտենք՝ ում դեմ ենք պայքարում։ Եվ մենք գիտենք՝ ինչպես ենք պայքարում։

Այսօր մեր պայքարի կարևոր օրերից մեկն է։ Թերևս ամենակարևորը։ Հետևաբար այսօր մենք պետք է մեր տեղում լինենք։ Պայքարի ամենակարևոր տեղում։

Սիրելի հայրենակիցներ, կտեսնվենք ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում։

Գործ ունենք անելու։ Եկեք սկսենք վերականգնվել։

«Սրբազան պայքար» տելեգրամ ալիք

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 09 Հունիսի 2024 17:54

Լրահոս