ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:
Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ:
Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել:
Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ:
Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»: