Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ
Հունվարի 23, 2025

Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:

Գյուղապետի խոսքով, տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան գյուղում ականզերծման աշխատանքներ իրականացնել:

Բերման ենթարկվածները Իջևանի ոստիկանության բաժնում են:

«Ես հիմա Իջևանում եմ, տղաներին տեսել եմ, բայց դեռ ոստիկանները պարզաբանում չեն տվել»,-ասաց գյուղապետը հավելելով, որ դեռ ոչ ոքի չեն դիմել, սպասում են ոստիկանության պատասխանին: Գյուղապետը նշեց, որ բերման ենթարկվածների մեջ կանայք չկան: Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

«Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է»,-հավելեց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս