«Հրապարակ». Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն
Հունվարի 23, 2025

«Հրապարակ». Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն

By Սեպտեմբերի 26, 2024 171

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» կառավարությանը:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում կառավարությունը 21 տոկոսից ավելի բաժնեմաս ունի։ Նույնն ուզում են անել նաեւ ՀԷՑ-ում, եւ այս արշավը դրանով է բացատրվում։ Կան չճշտված տեղեկություններ, որ Կարապետյանը մերժել է բաժնեմասը կամովին հանձնել, ուստի անցել են «ուժային» մեթոդին, իսկ վերջերս հաճախացած հոսանքազրկումները նպաստավոր հող են դրա համար։ ԱԺ-ում այս թեմայով 2 քննարկում են կազմակերպել, խոսել են նաեւ ՔՊ նիստերից մեկում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ՀԷՑ-ի դեպքում հնարավո՞ր է նման գործարք, մինչեւ քանի՞ տոկոս բաժնեմաս կարող են հանձնել կառավարությանը։

Նա ասաց, որ իրեն հայտնի չէ նման քննարկումների մասին, բայց տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ «Եթե 2 կողմն իրար հետ համաձայնության են գալիս, ես չգիտեմ՝ այդտեղ ինչ իրավական խնդիր կարող է առաջանալ, դա լինելու է քաղաքացիական գործարք, բայց  բաժնետոմսերի 25 տոկոսից ավել փոխանցումը պետք է համաձայնեցվի հանձնաժողովի հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս