Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հունվարի 23, 2025

Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում

Հունիսի 19-ին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում տեղի է ունեցել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: 

Սրբազան հոր առաջնորդությամբ մեկնարկը տրվել է տերունական աղոթքով: Վրթանես Սրբազանն իր օրհնանքի և գոտեպնդման խոսքերն է  բերել ներկաներին` հորդորելով լինել միասնական ու անկոտրում:

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը:

Արցախի թեմից հայտնում են, որ հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցփլ  բարձրացնելու իրենց հուզող հարցերն ու այն բոլոր խնդիրները, որոնց առերեսվում է այսօր արցախահայությունը:

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 09:36

Լրահոս