«Դիմեք ՀԱՊԿ-ի կառույցներին՝ իշխող վարչախմբին պատասխանատվության ենթարկելու պահանջով»․ «Իրավունք»
Հունվարի 23, 2025

«Դիմեք ՀԱՊԿ-ի կառույցներին՝ իշխող վարչախմբին պատասխանատվության ենթարկելու պահանջով»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ Կարինե Եսայանը հորդորում է իրավապաշտպաններին՝ դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած վարչախմբի հրահանգով ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ անհամաչափ ուժ կիրառելու, բռնությունների, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների, բախումներ հրահրելու փաստերի հիմքով՝ քննություն նախաձեռնելու նպատակով:

«Դիմե՛ք նաեւ ՀԱՊԿ համապատասխան կառույցներին՝ Հայաստանում իշխանությունը բռնազավթած եւ իրենց գործողություններով պետության տարածքային ամբողջականությանը սպառնացող իշխող վարչախմբին պատասխանատվության ենթարկելու պահանջով (ՀԱՊԿ Կանոնադրության 8-րդհոդված):

Միջազգային բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնե՛ք Հայաստանի իշխող վարչախմբի գործողությունների հետեւանքով պետությանը, ազգին, Հայ Առաքելական Եկեղեցուն պատուհասած գոյութենական սպառնալիքների եւ դրանց շուտափույթ չեզոքացման կենսական անհրաժեշտության մասին»:

Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 
 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 11:59

Լրահոս