Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում․ «Հրապարակ»
Հունվարի 23, 2025

Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը։

Արդյո՞ք սրբազան շարժման օրակարգում կա նման հարց, և հնարավո՞ր է առաջիկայում ընդդիմադիրների առջև նման պահանջ դրվի, որը, ոմանց կարծիքով, կբերի քաղաքական ճգնաժամի՝ հարցրինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:

«Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա։ Հիմա մեզնից խլված են հանձնաժողովի նախագահների, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները, ճգնաժամ առաջացե՞լ է` չի առաջացել: Չի առաջանա մանդատների դեպքում էլ։ Բացի այդ, շարժումն ունի ծրագիր, սրբազան հայրն էլ է ասել դրա մասին, մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, խոսքը ոչ միայն իմպիչմենթի, անվստահության գործընթացի մասին է, այլև ուրիշ, որոնք տեղի են ունենալու»,- ասաց Դանիելյանը»։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 11:08

Լրահոս