Միայնակ ձկնորսության գնացած կինն արջի զոհ է դարձել
Հունվարի 23, 2025

Միայնակ ձկնորսության գնացած կինն արջի զոհ է դարձել

Բուրյաթիայի բնակչուհին, ով միայնակ գնացել է գետափ` ձկնորսության, մահացել է արջի հարձակումից, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, արջը հարձակվել է, որովհետև կամ վախեցել է, կամ էլ ցանկացել է խլել կնոջ որսը:

Նշվում է, որ տեսուչներն ու որսորդները կրակել ու սպանել են արջին։ Այլ կենդանիների հետքեր չկան։

Rate this item
(0 votes)

Լրահոս