ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահել ժամկետանց հատուկ միջոցներ. Սրբազան Պայքար
Հունվարի 23, 2025

ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահել ժամկետանց հատուկ միջոցներ. Սրբազան Պայքար

Սրբազան պայքար տելեգրամյան ալիքից հայտնում են.

ՆԳՆ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին երկու օրերին գերատեսչությունում ընթանում է հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների դեմ կիրառված ԺԱՄԿԵՏԱՆՑ հատուկ միջոցների օգտագործման փաստի կոծկում։ 

Թույլ տրված ապօրինության հետքերը «մաքրելու» միտումով ՆԳՆ հատուկ հանձնաժողովը «դուրս է գրել» կիրառված ժամկետանց հատուկ միջոցները։ Որոշ փոփոխություններ են կատարվել նաև ՆԳՆ տարբեր պաշտոնյաների՝ ավելի վաղ արձակված հրամաններում ու հանձնարարականներում։

Չնայած դրան, ըստ մեր աղբյուրների, ՆԳՆ պահեստներում դեռևս շարունակում են պահվել ժամկետանց հատուկ միջոցներ։ Նշենք, որ դրանց կիրառումը քրեորեն պատժելի արարք է։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 21:15

Լրահոս