Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին
Հունվարի 23, 2025

Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին

Անհայտ անձինք զանգեցին, ասացին` պետք է գաս Երևանում այս հասցեով, հակառակ դեպքում բերման կենթարկենք։ Մտածելով, որ ուժայիններից է զանգը, ասացի` դուք կարող եք գալ Բաղրամյան պողոտա, նստենք մեքենայի մեջ, խոսենք։

Նստեցի մեքենան, ասացին` քշում են ավելի հանգիստ տեղ։ Հայտնվեցինք Հրազդանի առանձնատներից մեկում։ Երբ հարցրի` որտեղից են, ասացին` էն վախենալու կառույցից (ենթադրաբար ԱԱԾ), բայց ոչ մի վկայական չներկայացրին։ Հետո միացան նաև 2 բարձրաստիճան սպաներ, որոնք քաղաքական զրույց սկսեցին մինչև ուշ երեկո։

Ասացին` շարժումը սխալ ճանապարհով է գնում, կարող են մարդկային զոհեր լինել, առաջարկեցին 180 աստիճանով փոխել շարժման բովանդակությունը` աղետալի հետևանքներից խուսափելու համար։

Իմ պատասխանը եղել է այն, որ ոչ թե ես չեմ համագործակցում (կարող է` մի օր էդ ձայնագրությունը դուրս գա), ես ասել եմ` կողմ եմ պետությանը, բայց ոչ իշխանությանը, և այն, ինչ դուք ասում եք, ես ֆիզիկապես չեմ կարող անել, ես հնարավորություն չունեմ շարժումը աջ կամ ձախ թեքելու:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 21:17

Լրահոս