Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մինչև այս պահը ձեռք բերված բոլոր զենքներն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար»,- ասաց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները։