Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի սբ. Գրիգոր Լուսավորիչ կամ Կարմիր վանքի խաչն է:
Եկեղեցին գտնվում է Ախուրյան գետի ափին ու ներկայումս սահմանային չեզոք գոտում է:
Մուտքն անցաթղթով է, տարվա մեջ մի քանի անգամվա համար:
350 կգ-նոց խաչը 2015-ի ուժեղ քամու ժամանակ ընկնում է եկեղեցու գմբեթից, հետո տեղափոխվում է Գյումրի և այսօր Յոթ Վերք եկեղեցու բակում է տեղադրված:
Խաչի վրա տարբեր տրամաչափի բազմաթիվ կրակոցների հետքեր կան:
Խաղաղասեր թուրքերն են 90-ականներին սահմանի այն կողմից կրակել եկեղեցու խաչին...»։