Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում:
Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունության ու անվտանգության առաջմղմանը։
Սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան»,-գրել է նա։