«Առաջիկա 3-4 ամիսների ընթացքում երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շվեյցարական Weltwoche ամսագրին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք գլոբալ հակամարտությանը։ Երեք-չորս ամսից ավելի չի մնացել»,- ասել է նա։
Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Արևմուտքում այլևս ոչ ոք չի խոսում խաղաղության մասին։ Նրա խոսքով՝ «գնացքն արդեն դուրս է եկել կայարանից և այլևս չի կարող կանգ առնել»։
Վուչիչը նշել է, որ արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին չեն հայտնել այն գինը, որը «բոլորը կվճարեն»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Արևմուտքը սխալվում է իր ենթադրություններում, թե կարող է հաղթել Ռուսաստանին։