Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը.
«Քանի որ նոր ընդդիմադիրությունը թրենդ է, իսկ դերակատարներն էլ շատացել են, ինչը ևս ողջունելի է և սկսել են բարձր և smart ռեցեպտներ առաջարկել, որոնց մի մասը լավ վատ արդեն կիրառվել են դեռ այն ժամանակ, երբ իրենք խորը իշխանամետ, իշխանամերձ, ապագա-կայականներ էին, իսկ մենք մեր կայուն տեղում էինք, հուշեմ երեք բան և հատկապես երրորդ հուշումը խնդրում եմ ուշադիր կարդալ:
Առաջին՝ բարով եք եկել տղերք ջան, ուրախ ենք ձեր coming out-ի համար, առանց սարկազմի:
Երկրորդ՝ բացառեք ճկուն և ճկվող սկզբունքայինությունը և լղոզված առաջնահերթությունները: Սա դաժան խաղա, ձեր գերակայությունները ֆիքսեք երկաթբետոնյա ամրությամբ:
Վերջապես երրորդ՝ կռվի ժամանակ կռիվ անել սովորացնողից վատ բան՝ մեկ էլ քո կողմից բաժանողն է, ով իբր կռիվն է կանխում, բայց արդյունքում ձեռքերդ բռնելով կամ հետ քաշելով բացում և մեծացնում է քեզ տփելու հնարավորությունը: Բաց «կռիվա» տղե՜րք կամ բաժանող ու սովորացնող եք կամ ձիգ խփող:
P.S. Smart ռեցեպտները դեռ #Համբերատար ընդունվում են... Դեռ»։