Եթե Կիևը հրաժարվի ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշված խաղաղ առաջարկներից, ապա հաջորդ պայմաններն ավելի բարդ և դաժան կլինեն։
Այս նախազգուշացումն արել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը հայտարարեց բանակցությունների համար Մոսկվայի պատրաստակամության մասին՝ նախանշելով մի շարք պայմաններ։
Դրանց թվում են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից հրաժարվելը և զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի նոր շրջաններից՝ ԼԺՀ, ԿԺԴՀ, Խերսոնի, Զապորոժիեի շրջաններից։