ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 17-ին, կազմել է 388.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.42 դրամ (աճել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.55 դրամ (նվազել է 1.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով, վաճառվում է 422-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.85-4.28 դրամով, վաճառվում է 4.42-4.81 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390,5 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:
Ռուբլին գնվում է 4.22 դրամով, վաճառվում է 4.32 դրամով: