Մադրիդի «Ռեալում» Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսին կմասնակցի նաեւ Արքայական ակումբի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հաղորդում է El Debate-ը։
«Ռեալում» հույս ունեն, որ Մբապեի շնորհանդեսին ներկա կլինեն ավելի շատ երկրպագուներ, քան 2009-ին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսին։ Այն ժամանակ Ռոնալդուին ներկայացնում էին լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն եւ Էյսեբիոն։ Ներկա էր 85 հազար մարդ։
Սպասվում է, որ Մբապեի շնորհանդեսը տեղի կունենա Եվրո-2024-ից հետո՝ հունիսի 16-ին։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029 թվական։