Կլինի միջանցք՝ առանց «միջանցք» բառի․ Հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Հունվարի 23, 2025

Կլինի միջանցք՝ առանց «միջանցք» բառի․ Հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների փոփոխությանը, Իսլամական Հանրապետության համար նոր «կարմիր գծերի» կառուցում է նշանակում: Եվ նոր «կարմիր գիծ» է դառնում կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, որն առաջ են մղում Բաքուն և Անկարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

Ավելի վաղ Ալի Բաղերին հայտարարել էր, որ իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը: Սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծի ու նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։

«Այո՛, մենք գիտենք, որ Իրանի տարածքում Արևմտյան Ադրբեջան նահանգ կա։ Սակայն Բաքվում և Անկարայում այդպես են անվանում ժամանակակից Հայաստանը։ Երբ ասում են, թե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադիր պայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, խնդիրն այն է, որ եթե հանենք նախաբանը, Հայաստանի 3-րդ Հանրապետությունը փաստացի հիմնվում է ոչ թե Անկախության հռչակագրի հիման վրա, որտեղ գրված է նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, այլ ինչ-որ այլ փաստաթղթի հիման վրա։ Եվ դա լինելու է բոլորովին այլ Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի տեսանկյունից դա Արևմտյան Ադրբեջան կլինի», – ասել է Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա նշել է, որ անցյալ շաբաթ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կներկայացվեն տասնյակ, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների ցուցակները, որոնք բնակվել են Հայաստանում, ու որոնք վերադարձի իրավունք չունեն: Փորձագետի կարծիքով` դա նշանակում է, որ աստիճանաբար կյանքի կկոչվի Հայաստանի ներկայիս տարածքը Ադրբեջանի քաղաքացիների կողմից բնակեցնելու ծրագիրը, ինչը կհանգեցնի ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխության: Համենայն դեպս, Բաքվում նման ծրագրեր են մշակում։

«Իրանում շատ լավ հասկանում են, թե դա ինչ է։ Սա արդեն ոչ թե պարզապես «սալյամի մարտավարություն» (ռազմավարություն, որտեղ մեծ նպատակը փոխարինվում է փոքր, միջանկյալ նպատակների հաջորդականությամբ) է, այլ սողացող ժողովրդագրական անեքսիա. այն, ինչ անում էր Ադրբեջանը խորհրդային տարիներին, երբ փորձում էին փոխել ԼՂԻՄ-ի ժողովրդագրական կազմը՝ աստիճանաբար այնտեղ վերաբնակեցնելով ադրբեջանցիներին։ Նույնը Ադրբեջանը ծրագրում է անել Հայաստանում։ Այսինքն՝ ստեղծել այն պահը, երբ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ադրբեջանցիներն ու Ադրբեջանի քաղաքացիները ավելի շատ լինեն, քան հայերն ու Հայաստանի քաղաքացիները։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ ավելի հեշտ կլինի անեքսիայի ենթարկել Հայաստանի այդ տարածքը, ինչն Իրանի համար «կարմիր գիծ» է, – կարծում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը գնա տարածաշրջանում կոնֆիգուրացիայի փոփոխության, ապա ինքը կարող է Իրանի կողմից որպես սպառնալիքի աղբյուր դիտարկվել:
Նա հիշատակեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկվում է հաղորդակցություններին մասնավոր ընկերությունների ներկայության տարբերակը: Այսինքն՝ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, բայց դա կոչվելու է ոչ թե «միջանցք», այլ կոմունիկացիա, ընդ որում՝ այնտեղ չի լինելու Հայաստանը, փոխարենն այնտեղ ինչ-որ միջազգային մասնավոր ընկերություն է տեղակայվելու։

«Հիմար իրավիճակ է, բայց միանգամայն հասկանալի։ Բնականաբար, դա հնարավոր է, և դա կարող է տեղի ունենալ։ Էությունն այն է, որ փաստացի դա լինելու է միջանցք՝ առանց «միջանցք» անվանման», – համոզված է Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ եվրոպացի գործընկերները Հայաստանին հասկացնում են, որ ինքը չէ, որ պետք է որոշի՝ Ադրբեջանին «միջանցք» տրամադրել, թե ոչ։ Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանն ուզեր հաղորդակցությունների վերահսկողությունը փոխանցել երրորդ կողմին, դժվար կլիներ դա անել։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է ուղիներ գտնել այդ հաղորդակցությունը տալու համար։ Իսկ հիմա մի քանի տարի հետ գնանք և հիշենք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները, որը պնդում էր, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր խոչընդոտներից մեկը Իրանն է։ Նա չի նշել Հայաստանը կամ նույնիսկ որևէ այլ երկիր՝ Պապուա Նոր Գվինեայից մինչև Ռուսաստան։ Նա հստակ նշել է, որ գլխավոր խոչընդոտը Իրանն է, ոչ թե Հայաստանը», – նշում է քաղաքագետը։

Մելքոնյանը կարծում է, որ եթե Հայաստանը ձեռնամուխ լինի այդ «միջանցքը» հանձնելուն, ապա Իրանը կհակազդի դրան։ Դրա համար էլ Հայաստանը նոր ձև է գտել՝ միջանցքն անվանում է ոչ թե «միջանցք», այլ «խաղաղության խաչմերուկ»։

«Ադրբեջանի հետ համաձայնեցրած ընկերությունը գործելու է Հայաստանի տարածքում, այն մեզ մոտ լիցենզիա է ստանալու, հավաստագրվելու է։ Այնտեղ ընդհանրապես ո՛չ սահմանային, ո՛չ մաքսային, ո՛չ ռազմական վերահսկողություն չի լինի պաշտոնական Հայաստանի կողմից, բայց դա չի կոչվի «միջանցք», որովհետեւ գեղեցիկ համազգեստով մարդիկ կգան ինչ-որ միջազգային կազմակերպությունից ու կվերահսկեն մեր ճանապարհը», – եզրափակել է Մելքոնյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 21:51

Լրահոս

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում