Աշխարհը սրընթաց փոխվում է և այլևս առաջվանը չի լինի։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
«Աշխարհը սրընթաց փոխվում է և առաջվանը չի լինի՝ ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ տեխնոլոգիական մրցակցության մեջ»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ավելի շատ երկրներ ձգտում են ամրապնդել ինքնիշխանությունը, ինքնաբավությունն ու ազգային ինքնությունը