Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքից, ապա Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է սկսել բանակցությունները։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի Դաշնությունը կդադարեցնի կրակը և պատրաստ կլինի բանակցությունների։