Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանում, խաղաղ ցուցարարների և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի դրսևորումը, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներով։
«Իշխանությունների կողմից վարվող պարտվողական և միակողմանի զիջումների քաղաքականությունը հիրավի հարուցում է ժողովրդի զայրույթը։ Քաղաքացիներն՝ արտահայտելով իրենց բողոքը, իրականացնելով խաղաղ ցույցեր և հավաքներ, իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը։
Պետական, քրեական ոչ մի հանցանք չիրականացրած խաղաղ ցուցարարների նկատմամբ երեկվա կատարվածը պետք է դատապարտվի ոչ միայն հայկական կառույցների ու կազմակերպությունների, այլև ամբողջ աշխարհով իրենց կործանարար ժողովրդավարությունը շաղ տվող Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից։
Մենք կրկին մերժում ու դատապարտում ենք նման գործելաոճը, ոստիկանությանը կոչ անելով ցուցաբերել զսպվածություն, ցուցարարներին՝ զգոնություն»: