Եթե Հայաստանի հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, ապա կիրականացնի այդ փոփոխությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 24News-ի այն հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե հանրության մեծամասնությունն իր հրաժարականը պահանջի։
Հարցին՝ արդյո՞ք հանդիպել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, Փաշինյանը պատասխան հարցով դիմեց․ «Ո՞ր շարժման և ո՞ր առաջնորդի, նախորդ անգամ այդ մասին խոսել եմ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։