«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բաղրամյան պողոտայից, «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով, երթ են իրականացնում:
«Այս օրերին ՀՀ իշխանությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հանցավոր համաձայնությամբ, ՀՀ սուվերեն տարածքները հանձնել են թշնամուն: Հանձնման ու հայերանզրկման գործընթացը փորձում են շարունակել նորանոր զիջումներով»,- հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ պայքարին: