Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, մենք պետք է նախնական ռազմավարական քննարկում անցկացնենք»,-ասել է Մակրոնը։