Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ադրբեջանին հանձնվող՝ դեպի Վրաստան գնացող, Կիրանց գյուղում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։
Մոտավորապես այդքան է կառավարության նիստերի դահլիճի դռան և ճանապարհը կառուցող Գնել Սանոսյանի աթոռի հեռավորությունը»,-գրել է նա։