Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Բագրատ, ես շատ վաղուց, արդեն մի քանի տարի կապ չունեմ Հանրայինի լուրերի և լրատվության հետ։
Թիրախավորելուց առաջ կարելի է չալարել, ստուգել փաստերը և հերթական անգամ, ոնց մեղմ ասեմ, անհիմն չխոսել։
Իսկ մեր լուրերը ի պատիվ իրենց, ներողություն են խնդրել ոչ ճշգրիտ լուրի համար։
Տարոսը ձեզ և առավոտից իրիկուն միայն ձեզ լուսաբանող անաչառ, անկաշառ, թաքնված ու բացահայտ պր ով չզբաղվող, թափանցիկ ֆինանսներով, պրոֆեսիոնալ հարցադրումներ անող լրագրողական շրջապատին»։