«ԱՄՆ-ի դեսպանն էլ գնացել, Ոստիկանության բարեփոխումներն է ողջունում, էս ի՞նչ եք անում:
Իրենց երկրում ընդունելի՞ է դա:
Իրենց երկրում մի հոգի եթե վնասվի ոստիկանների կողմից, ամբողջ հասարակությունը դուրս է գալիս, խանութներ է ջարդում, մեքենաներ են վառում:
Մենք էլ նույնը անե՞նք:
Հասնո՞ւմ ա, որ անենք:
Իրենց երկրում, եթե քաղաքացին պաշտպանված է ոստիկանական բռնություններից, մեր երկրին գումար են տալիս, որ նման կերպ վարվե՞ն:
Թող իմանան` մենք իրենց հսկում ենք, սա թող նրանց ի գիտություն լինի»,- երեկոյան հավաք-քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: