Գյումրիում մանկական համերգի բեմն ապամոնտաժվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանման ֆոնին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։
«ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։ Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, պատմել է երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը։