Ոտքով, բռունցքով հարվածելով տարել են շատերին, բայց ասեմ՝ չեք հաջողելու, սա ընդամենը նախերգանքն է։ Այս մասին ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Վահե Ղազարյան, դու գլխովդ պատասխան ես տալու։ Մի սրիկա վերևը նստել՝ ասում է ընդունում եմ, չեմ ընդունում, դու ով ես, որ ընդունես կամ ոչ Թուրքերի ու ադրբեջանցիների դիմաց ծնկի եկած արտգործնախարարը՝ այդ ստախոսի քմահաճույքները կատարողը, ոստիկանության թիկունքում թաքնված, ապօրինություններ գործելով, կրում է ամբողջական պատասխանատվություն այս ամբողջի վերաբերյալ։
Մեր դեմը առնելու ձև չկա էլ, սա նախերգանքն էր, սա թող ոստիկանությունն էլ իմանա, որ որևէ կերպ մեզ չեն կարող վախեցնել։ Մենք հայտարարում ենք, որ իրենք գործակալներ են ու այդ գործակալները այսօր ղեկավարում են մեր երկիրը։
Մտնում եք, ԱԳ կայքը, հանում եք բոլորի անունները, գրում եք, որ թուրք-ադրբեջանական գործակալ են ու համացանցը ամբողջությամբ ողողում եք դրանով։ Մնալու ենք այստեղ՝ ուզում է անձև գա, ուզում է ձյուն, կմնանք այնքան, ինչքան կուզենք, օր ու արև չենք տալու ձեզ»,- ասաց Սրբազանը։
Նա ասաց, որ լրագրողի են ծեծել և խնդրեց այդ մասին ամբողջ տեղեկությունները փոխանցել։