Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել Է.
Ի՞նչ է անում Բագրատ Սրբազանը:
Ջարդում է Ոստիկանապետությունը:
Ձևավորում է լայն հանրային կոնսոլիդացիա:
Մեկուսացնում իշխանությանը իշխանական լծակներից:
Պերմանենտ կասկած ներարկում իշխանական շրջանակներում հենց իշխանության ամրության վերաբերյալ:
Դուք շուրջ երեք տարի սպասել եք, քաղաքական առաջնորդության և քաղաքական առաջարկի: Ընդամենը երեք շաբաթ է, որ ունեք և առաջնորդություն և առաջարկ, որը սիստեմատիկ և վիրաբուժական ճշտությամբ քանդում է իշխանական համակարգը: Քանդում է համբերատար և փոքր հաղթանակներով առանց ձախողման:
Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում:
Նաիրի Հոխիկյանը գրել է.
Ոստիկանների մասին երբ խոսում ենք, պիտի արժանին մատուցենք նաև նրանց, ովքեր պատվով են կատարել իրենց աշխատանքը և մնացել բարոյական մարդ։ Այդպիսի ոստիկան է կարմիր բերետավորների գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Խաչատուր Թովմասյանը, ով դեռևս 2020-ի վերջին հրաժարական էր ներկայացրել ու հայտարարություն տարածել՝ կոչ անելով ծառայակից ընկերներին հետևել իր օրինակին:
«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։ Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին»,-ասել էր ոստիկան Խաչատուր Թովմասյանը։
Քանի՞ այսպիսի արժանապատիվ ոստիկան գիտեք։ Ու այս մարդն էլ է ոստիկան, էն ոչխարի հայացքով ծեծ ու ջարդ անողներն է՞լ։
Նիկոլի հրահանգները փողի համար կատարող ոստիկանը աղբ է։
Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից և նույնիսկ, եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ.Գալստանյանի կարգախոսը, ով իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը:
Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել:
Չնայած նենց չի, մեծ հաշվով, որ նոր օրակարգ է բերել, մի քանի խոսքով օրակարգը՝ «վայ, գլխիդ ձյուն գա, սա չակնկալիքների պայքարա, բայց ակնկալում ենք հանդիպում, մենք սև չենք, սպիտակ ենք՝ սպիտակ շորերով, բայց հիմա մանուշակագույն ենք, թաթիկս պաչի, եկեք աղոթենք»:
Հիրավի, անխոցելի օրակարգ է )))
Մի զավեշտ էլ այն է, որ Բ.Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018 թվականի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը, իշխանափոխությունը LEGO կոնստրուկտոր ա. պետք է միայն ճիշտ մասերը իրար կպցնես և կստանաս այն, ինչ ուզում ես: Բայց դա էլ հեչ, ախր, բացի նրանից, որ Բ.Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները:
Մեկ ասում է ռեժիմը խուճապի մեջ է, էլ մարդկանց Երևանի փողոցներով զբոսանքի տանում, վիրավորում ոստիկաններին, խոստումներ տալիս, ոգևորվում, ոգևորում և անելանելիությունից ծիծաղում, որ կողքինները մտածեն՝ մի բան գիտի երևի)) այնքան ծանոթա էս, ասելու չի:
Հ.Գ. Հայաստանի վարչապետի պաշտոնի Չակնկալիք ունեցող մարդը պետք է նախ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլ ոչ թե վեղարից, չնայած կաթողիկոս դառնալու համար, եթե չեմ սխալվում, այլ երկրի քաղաքացի լինելը չի խանգարում»,-գրել է Սիմոնյանը։
Զզվում եմ ձեզնից. Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը՝ լրագրողին. Տեսանյութ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 388.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.82 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.01 դրամ (նվազել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.55 դրամ (նվազել է 0.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 411-418.5 դրամով, վաճառվում է 421-428 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.02-4.28 դրամով, վաճառվում է 4.34-4.56 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422-423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25 դրամով, վաճառվում է 4.33 դրամով:
Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն պարզ են նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում ինչ-որ պատրանքների էին տրվում. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Այսօր Հայաստանում Փաշինյանի իշխանությունը հիմնված է երկու բանի վրա՝ բռնաճնշումների, որոնք կապված են մեծ թվով իրավապահների ներկայության հետ, և այն վախի վրա, որ նրանք փորձում են սերմանել հայ ժողովրդի մեջ՝ «եթե չլինի Փաշինյանը, կլինի պատերազմ», - գրել է Զատուլինը։
Օրերս պատգամավորը, անդրադառնալով Հայաստանում սկիզբ առած բողոքի ակցիաների ալիքին, նշել էր, որ վերջնարդյունքը կախված կլինի ցուցարարների գործողություններից և իրավապահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու պատրաստակամությունից:
Նա նշել էր, որ Փաշինյանը փորձելու է թույլ չտալ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը իշխանության հասնի՝ օգտագործելով այն նույն մեթոդները, որոնք ինքն է կիրառել մի քանի տարի առաջ։
«Այս շարժումը սկսվել է այն պահից, երբ ծագել է գյուղերն Ադրբեջանին փոխանցելու խնդիրը։ Իհարկե, սա վերջին կաթիլը դարձավ նրանց համար, ովքեր որոշել են մասնակցել այս ամենին։ Մինչև վերջ պարզ չէ, թե ինչ սահմաններում են վարչապետն ու նրա համախոհները պատրաստ բռնություն կիրառել: 2018 թվականին նա ինքն է իշխանության եկել հենց այսպես՝ ցույցեր կազմակերպելով, որոնք չեն ճնշվել, և կարգուկանոնի հաստատման ցանկացած փորձ այն ժամանակ համարվել է հանցագործություն ժողովրդավարության դեմ։ Այսօր նա ամբողջովին փոխել է իր դեմքը։ Այն, ինչ իրեն թույլ էր տրվել 2018 թվականին, նա չի ցանկանում ուրիշին թույլ տալ 2024 թվականին», - ասել էր Զատուլինը:
Այսօր՝ ժամը 12:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել:
Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել այն:
Այդ լրատվամիջոցներն են՝ «Իրականում», «Նյուդեյ», «Երկիր», «Արմդեյ», «Փաստ», «Պանորամա», «Գոլոս Արմենիի», «Անտիֆեյք», «Հրապարակ»:
Ցանկը համալրվում է։