Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Որևէ ինստիտուտ տղամարդ չի ղեկավարում մեր երկրում․ Սրբազան
Ինդոնեզացի տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է։ «Կինը» պարզապես ցանկացել է գողանալ «ամուսնու» ունեցվածքը։
AK կեղծանվամբ 26-ամյա ինդոնեզացին 2023 թվականին սոցցանցերում ծանոթացել է աղջկա՝ Ադինդա Կանզայի հետ։ Գրել է South China Morning Post-ը։ Դրանից հետո նրանք ժամադրվել են մեկ տարի։ Այս ամբողջ ընթացքում Կանզան նիկաբով է ժամադրության եկել՝ պնդելով, որ ինքը «արդար մուսուլման է»:
2024 թվականի ապրիլին զույգը համեստ հարսանիք է արել փեսայի տանը։ Աղջիկն ասել է, որ իբր հարազատներ չունի, ուստի արարողությանն իր կողքին մարդ չի եղել։ Կանզան նաեւ 5 գրամ ոսկի է բերել որպես օժիտ։
12 օր անց AK-ն նկատել է, որ իր կինը հրաժարվում է շփվել ընտանիքի հետ, շարունակում է տանը նիկաբ կրել, ինչպես նաև խուսափել է մտերմությունից՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը: Հետո տղամարդը պարզել է, որ Կանսան հարազատներ ունի, իսկ նա Էշ անունով տղամարդ է։
Էշն ասել է, որ ցանկացել է ամուսնանալ ԱԿ-ի ունեցվածքը գողանալու համար։ Ոստիկանությունը նշել է, որ Էշը իսկապես նման է կնոջ, հատկապես, երբ դիմահարդարվում է, և հավելել, որ տղամարդն ունի «ցածր ձայն, որը շատ նման է կանացի ձայնին»:
Ձերբակալված «կնոջ» մեղադրանք է ներկայացվել խարդախության համար։ Ձախողված «կնոջը» սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում
Ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ո'չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը. ՔՊ-ական
Ժողովու'րդ, շենքից մեկն ուզի դուրս գա՝ չթողնեք․ ոստիկանապետը մոտեցավ Բագրատ Սրբազանին
«Խոնարհվո՞ւմ եք ցուցարարների առջև», «Շատ եմ սիրում իրենց»․ Պապոյանը խուսափեց պատասխանել հարցերին
ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը,
Եկեղեցուց բռնագրաված գույքը դուք պիտի վերադարձնեք։
Բագրատ Սրբազան
#ՀԻՄԱ․ ԱԳՆ–ի շենքի դիմաց գերլարված է. Բագրատ Սրբազանը պատրաստվում է մտնել ներս։
«Բախման մի տարեք, համապատասխան գործողություններ կիրականացվեն»,-զգուշացնում են ոստիկանները՝ մահակներով հարվածելով վահաններին։
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներից մեկին են հարվածել․ «Ժողովուրդ մի շփվեք դրանց (ոստիկանների) հետ։
Խփել են մեր տղային։ Ոստիկաններ, ձեզ կարգի հրավիրեք, մեկիդ բերանից մի բան դուրս եկավ մեկի հասցեին, պատասխան եք տալու։
Կանգնել են էստեղ, կարծում ենք նորմալ մարդիկ են, բայց պարզվումա լիքը խուլիգաններ կան մեջները։
Ոստիկանների հետ կխոսենք այնպես, ինչպես իրենք են խոսում»,-հավաքվածներին ասաց Բագրատ Սրբազանը
«4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։
Անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը»,-ՆԳ շենքի դիմացից ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին։
Մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա՝ կոչ անելով շարժման մասնակիցներին չդադարեցնել պայքարը։
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ․
Եթե անողնաշար չեք, գործակալ չեք, եթե չեք ծառայում թուրքերին ու ադրբեջանցիներին՝ կիջնեք այստեղ․
Բագրատ Սրբազանը ԱԳՆ աշխատակիցներից պահանջեզ իջնել ժողովրդի մոտ և հրապարակային հայտարարությամբ պատասխանել Ալիևի և Էրդողանի հայտարարուէյուններին։
Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները չեն գնալու Հարավ-արևմտյան թաղամաս, նրանք ԱԳ նախարարության շենքի մոտ են, որտեղ նաև մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Շենքի աշխատակիցներն էլ վերևից գաղտնի նկարում են ակցիայի մասնակիցներին։ Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց պահանջը՝ ՆԳ նախարար Արարատ Միրզոյանին․
«Ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարությունները, որ հնչում են մեր պետության հասցեին, ի վերջո պատասխան ստանալո՞ւ են, թե՝ ոչ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի Արարատ Միրզոյանը իջնի և հրապարակային պատասխանի այս և այլ հարցերին։
«Եթե անողնաշար չեք, գործակալ չեք, չեք ծառայում թուրքերին ու ադրբեջանցիներին, կիջնեք։
Կամ դուք կիջնեք կամ մենք լրագրողների հետ կբարձրանանք վերև և ձեզնից պատասխան կստանանք»,-խոսքը ուղղելով Արարատ Միրզոյանին, ասաց Բագրատ Սրբազանը