ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում: Նրանք բերման են ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց:

Այս պահին գյուղում իրավիճակը լարված է: Բնակիչներն ասում են, որ շուրջ 30 հոգու բերման են ենթարկել:

Բնակիչ կանայք բորբոքված պատմում են, թե ինչպես են բերման ենթարկել տղամարդ բնակիչներին. «Ես մինչեւ հասա, արդեն սաղ տղերքին հավաքել էին տարել: Անչափահաս երեխեքին էլ են հավաքել, տարել: Էսքան զորք են բերել, վաղը, որ թուրքը գա, տեսնենք էս զորքը ստեղ կանգնելո՞ւ է: Կարո՞ղ է ես էստեղ երեխա պահեմ, թող իրենք գան, ապրեն»:
Գյուղապետ Կամո Շահինյանն էլ է այստեղ, ով ավելի ուշ է եկել: Նա ասաց. «Ականազերծման համար են ճանապարհ բացել, սակրավորների համար»:

Մեկ այլ; բնակիչ էլ ասաց. «15 հոգու համար մի ամբողջ զորք ն բերել: Սրանք ազգի թշնամի են, եկել են հող են տալիս, ո՞ւմ հողն եք տալիս, արա: Ամոթ ձեզ, թքել եմ սաղիդ վրա, գետինը մտնեք: Ո՞վ է Փաշինյանը, ինքն ո՞վ է, մենք տենց մարդ չենք ճանաչում: Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Նշենք, որ վաղ առավոտյան ոստիկանական մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ: Նրանք բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել 31 քաղաքացու: Գյուղում այս պահին լարված վիճակ է: Բնակիչներն ասում են, որ բերման են ենթարկել նաեւ անչափահասների: Փակ են գյուղ տանող ճանապարհները:

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:

Գյուղապետի խոսքով, տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան գյուղում ականզերծման աշխատանքներ իրականացնել:

Բերման ենթարկվածները Իջևանի ոստիկանության բաժնում են:

«Ես հիմա Իջևանում եմ, տղաներին տեսել եմ, բայց դեռ ոստիկանները պարզաբանում չեն տվել»,-ասաց գյուղապետը հավելելով, որ դեռ ոչ ոքի չեն դիմել, սպասում են ոստիկանության պատասխանին: Գյուղապետը նշեց, որ բերման ենթարկվածների մեջ կանայք չկան: Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

«Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է»,-հավելեց նա:

Ինչպես գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, իմ ու Ձեր Հայրենիքը մաս-մաս հանձնում են թուրքին, իմ ու Ձեր Արցախը նվիրել են թուրքին, իմ ու Ձեր հայրենակիցներին բառիս ամենաուղիղ իմաստով սպանել են հանուն իշխանության մնալու մոլուցքի, իմ ու Ձեր հայրենակիցներին ենթարկում են քաղաքական հետապնդումների, քննադատական խոսքի համար բանտարկում են մի քանի ամսից մինչև մի քանի տարի, իմ ու Ձեր հայրենակիցներն անտերության են մատնված Բաքվի բերդերում ու վստահ եմ, որ դուք շատ լավ պատկերացնում եք, թե ինչ կտտանքների են նրանք այնտեղ ենթարկվում, իմ ու ձեր հայրենակիցներին` զոհված զինծառայողների ծնողներին, ամենալկտի ձևով քարշ են տվել Եռաբլուրի աստիճանների վրայից, իմ ու Ձեր հայրենակիցների վրա հաճախակի ոստիկանական անհամաչափ ուժ են կիրառում, ինձ, Ձեզ, Ձեր երեխաներին ցանկանում են դարձնել թուրքական գաղութի քաղաքացի, բա լավ, դուք որևէ բան չունե՞ք ասելու: 

2018-ին չեք գիտակցել, խորքային չեք հասկացել, որ իրականում տեղի է ունենում հակահայկական շարժում, բայց հիմա ինչի՞ եք լռում: Դուք շատերի կողմից միշտ եղել եք որպես սիրված դերասան, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար: Ես չեմ ուզում հավատալ, որ Ձեր ուզածն էն ամենն ա եղել ինչը, որ վերը նշվածում:

Վստահ եղեք, որ շատերը տեսնելով 2018թ. ապրիլի 22-ի ձեր գրառումը, հաստատ ասել են. «արա, դե մեր Մկոն էլ ա պայքարում, ուրեմն ճիշտ ա ամեն ինչ»: Հետևաբար, ակնկալում եմ, որ Դուք, որպես հանրային մարդու կերպար ունեցող քաղաքացի, ձեր խոսքը կասեք այս բոլոր անարդարությունների, դավաճանությունների վերաբերյալ, որոնք կատարվում են իմ ու Ձեր երկրում: Ակնկալում եմ, որ նույն կերպ կամ գուցե այլ կերպ, կոչ կանեք, որ Հայրենիքի շահերից ելնելով` պետք է պայքարել ու փրկել երկրից մնացած փշուրները այսօրվա կառավարիչներից:

Հայրենիքն առաջին հերթին սկսվում է յուրաքանչյուրիցս: Ձեր Հայրենիքը նաև Ձեր կարիքն ունի:

Տիգրան Վարդանյան

 

Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ) 

Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)

Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

«Ես՝ որպես նախկին լրագրող և որպես մարդ չեմ կարող սրան չանդրադառնալ։

Պարոն Օհանյանը, հիմա ստեղ չի, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարն է և հույս ունեմ, որ Պարոն Օհանյանը տիրապետում ա իրավիճակին իր խմբակցությունում և այնպես չի, ինչպես իր նախարարության եղած տարիներն էր բանակում, իրավիճակին կարծում եմ կկարողանա տիրապետել։

Պարոն Օհանյան, ես ձեզ առաջարկում եմ շարեք ձեր ֆրանկցիային, հավսար-զգաստ արեք, և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն, արդեն բոլոր կարմիր գծերը անցել են ձեր ֆրանկցիայի պատգամավորները։

Մի քանի անուն կթվեարկեմ՝ Իշխան Սաղաթելյան, որը «փախածա» ԱԺ-ից, Լևոն Քոչարյան, որը փաստորեն էլի վերջին փոքրիկ գլխի վերաբերյալ իր պատմությունից հետո «փախածա» ԱԺ-ից, Գեղամ Մանուկյան, որը էլի «փախածա» ԱԺ-ից, որը ևս ամեն ինչ անումա իր հայտարարություններով, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։

ՀՀ-ն ժովովրդավար, ազատ հանրապետություն է։ Աժ-ն Քոչարյանների ընտանիքի համար պոպլավոկը չի, ականջներիդ օղ արեք։ Մեր արձագանքը ձեզ լինելու ա տասնապատիկ կոշտ»,- ասաց նա։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց ի վերջո էժան կերպարի մասին

Հայրենասեր երիտասարդներին, քո նմանների հետ չխառնես։ Ձեր նմանները արտիստ չեն, իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողները դուք եք։

Էնքան մեծ կարծիք ունես քո մասին, շատերս քո գոյության մասին իմացել ենք երեկ, քո կեղծ պնդումներով՝ ուղիղ եթերից հետո, նիկոլիզմը տեղ չունի Հայաստանում և շառ անելը այլևս չի խրախուսվում։

Ձեր հայրենիքը սկսվում, չափվում ու ավարտվում է գումարով, դրա համար մյուսներին նման կերպ եք որակում, բայց վստահաբար չեք կարող այդ որակավորումը տալ հայրենասեր երիտասարդներին։

Հայրենասեր երիտասարդները, ովքեր 2018 թվականից ի վեր մասնակից են եղել ամեն ակցիայի կամ միջոցառման, որոնք միտված են եղել հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել են ի աջակցություն երկու հայկական հանրապետությունների, մասնակցել են կապիտուլյացիաներ թույլ չտալու, իսկ հիմա նոր կրկնակապիտուլյացիան կանխելու համար, մասնակցել են հայ լինելու համար, մասնակցել են ի նշան հարգանքի այն հողի, որ մշակել են իրենց պապերը, այն սահմանների, որ պաշտպանել են իրենց եղբայրները, իսկ քո գլխարկի վրա պատկերված անձնավորությունը հանձնել է այդ հողերը, կտրել է այդ ծառերը ու փոքրացրել սահմանները։

Գնա դերասանությունդ արա, դերասան տղա, ու քաղաքականությունը չի կեղտոտ բան, քաղաքականությամբ զբաղվող քո նմաններն են կեղտոտ տղերք»։

«ԱԺ շենքի դիմային հատվածում Civic-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր պատգամավորից, որից հետո նրան է մոտեցել Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը, բայց որքանով տեղյակ եմ՝ օգնականի հաստիքի վրա գրանցված մի երիտասարդ, լրագրողի գործունեության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել ու հարվածել լրագրողի դեմքին»,- անդրադառնալով այսօրվա միջադեպին՝ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ Հովհաննիսյանն ասել է. «Հանկարծ թող ԱԺ-ն չխառնի «Պոպլավոկ»-ի հետ, թե չէ՝ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու քաղաքական ու իրավական մակարդակներում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկին իշխանությունների սիրած բարքերը փաստորեն շարունակվում են...

Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունը (կուզեք անվանենք ախռանիկ) Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրողին:
Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք...

Իսկ իրավապահ մարմիններին կոչ կանեմ արդար քննություն իրականացնել՝ ՀՀ-ում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իրականացվող բռնությունը բացահայտելու համար»։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում