Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ․
«Այստեղից էլ չենք շարժվելու»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Տևական ժամանակ է՝ թուրք-ադրբեջանական իշխանությունները, ձայնակցելով իրենց Հայաստանյան ներկայացուցիչներին, վերջին աստիճանի նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդին։
Հեյդարի որդի Ալիևը Խոջալուի դեպքերը որակում է ցեղասպանություն և ներողություն է պահանջում։
Համոզված եմ․ որ ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու, գուցե արդեն խնդրել են։
Այս ամբողջ ժամանակահատվածում թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, ընդհուպ մինչև նախագահների մակարադակով, ինչ ուզել ասել են, ՀՀ իշխանությունները ոչ մի բառ չեն հակադարձել։
Այսօր այստեղ հաշիվ պահանջելու ժամ է։ Հստակ հարցադրում ունենք ԱԳ նախարարին»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ խախտել է կարգը և փորձել բացել ինքնաթիռի դուռը. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը։ Ավիաընկերության աշխատակիցներն ուղևորների հետ հրել են նրան դռնից և ձեռքերը կապել։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։
Տղամարդը տեղափոխվել է ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի հերթապահ կետ։ Ոստիկաններն առաջարկել են բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է, ինչից տղամարդը հրաժարվել է», - գրել է Վոլկը:
Նրա խոսքով՝ կարգազանցը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նա դատապարտվել է յոթ օր վարչական կալանքի՝ Ռուսաստանի Դաշնությունից վարչական արտաքսմամբ։
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ է։
Նա նշեց, որ Դատախազությունը պետք է ծառայի պետությանը, բայց դուք տեսել եք այս ընթացքում, որ գլխավոր դատախազը զեկույցներ է ներկայացնում, որի իրավունքը չունի։
«Մինչև այսօր որևէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ պիտակավորելուց, մինչ «Հայաքվե»-ի կողմից ապօրինի սահմանազատման հետ կապված հաղորդումը, Գլխավոր դատախազությունը չի հարուցել։ Դատախազը ձևական կեցվածք է ընդունել, հետևաբար դատախազություն գոյություն չունի»,- ասաց նա։
Սրբազանը նշեց՝ կարող են փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները։
«Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։ Դուք գրեք, որ ոչ թե ՀՀ, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազությունն եք, ծառայությունը ավելի ճիշտ, ոչ թե դատախազություն»,- նշեց նա։
Սրբազանը նշեց, որ իրենք մնալու են այդտեղ և ոչ մի տեղ չեն գնալու:
Նշենք, որ դատախազության շենքը շրջափակված է ոստիկանական ուժերով, կան նաև սև բերտավորներ, այնտեղ է ժամանել Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը նաև փոխնախարար Կարեն Հակոբյանը։
Տեղ ունենք գնալու, հարցում ունենք, նաև մեր կարևոր ուղերձը պետք է հղենք, ուղղակի կգնանք որտեղ պետք է։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Սայաթ-Նովայով ու Մաշտոցի պողոտայով, մնացածն էլ հընթացս, գնում ենք դեպի Հարավ-արևմտյան թաղամաս»,- ասաց նա։
Սրբազանը աջակիցներին ասաց, որ հստակ չի ասի՝ ուր են գնալու։
Երբ նրան ասացին՝ Բաղրամյան, նա պատասխանեց․ «Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք»։
Աջակիցներն էլ պատասխանեցին․ «Ոչ էլ ասեք՝ ուր գնաք, կգանք»։
Բագրատ Սրբազանը նաև անդրադարձավ երեկվա՝ կառավարության շենքի մոտ «հրեշտակի հայտնվելուն»։
«Քանի որ ես ասել էի Կիրանց hրեշտակի թևերով եմ գնացել, մտածեցի մերոնցից մեկն է, եկել է հրեշտակի թևերով ակցիա է անում, եկա նայեցի դեմքը, մերոնց հետ կապ չուներ, լրիվ ուրիշ հրեշտակ էր։ Ոստիկաններն էլ էին ուրախացել, ճիշտը որ ասեմ»,- ասաց նա։
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:»
«Գնում ենք Հարավ-արևմտյան թաղամաս»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նրա գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվեցին։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ այսօր շատ կարևոր հաստատություն են գնալու՝ ղեկավարին կարևոր ուղերձ փոխանցելու։
Այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի տարածքում հարյուրավոր ոստիկաննեը կան, որոնք Ակադեմիայի ողջ տարածքում տարածված են, նաև բերետավորներ են բերվել ավտոբուսներով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ավելի քան 60 հոգով ծեծի ենթարկած կարմիր բերետավորներից մեկը՝ վաշտի հրամանատար Արթուր Ղազարյանը, երեկ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի վրա էր հարձակվել, փոխանցում է Լուրեր.com-ը։
Խմբով կանգնած կարմիր բերետներին Մկրտչյանը հարցնում է՝ քառասուն հոգով մեկի՞ն եք ծեծում, Արթուր Ղազարյանը, որ փորձում է տարածքից հեռացնել իր վերադաս Հայկազ Ջոմարդյանին, Մկրտչյանի մասին ասում է․ «Լիրբ ա, կամբատ, գնա, լիրբ ա»։
Մկրտչյանը լսելով, որ իրեն լիրբ է անվանում, պատասխանում է․ «Պապայիդ անունն ես տալիս», Ղազարյանը պատգամավորին ասում է՝ «այ պիղծ»։
Rate.am-ում մայիսի 31-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 384.66 դրամը, վաճառքի միջին արժեք 391.13 դրամը:
Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 412,27 մդրամը, վաճառքի միջին արժեք՝ 425,69 դրամը:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.21 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.45 դրամը: