ArmNews
Հունվարի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր։

Այս մասին Վանաձորում՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարել է Բագրա Սրբազանը։

«Հունիսի 9-ոչ թե վերջին օրն է, բայց ամենակարևոր առանցքային օրն է մեզ համար։

Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք, ամեն օր։ Մինչև հասնենք այս մարդկանց հեռացմանը, մենք շատ կարճ ժամանակ ունենք այլևս, մեկ ամիս, ուրիշ ճանապարհ, ուրիշ ժամանակ չունենք։ 

Կիրակի օրը, ժամը 18։30 Հանրապետության հրապարակում ենք լինելու՝ ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու  համար, ոչ աջ, ոչ ձախ»,-հայտարարել է նա։ 

«Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, և իմ երդումը կյանքում եղել է, որ չեմ ներելու Հայաստան և չեմ մոռանալու հանուն քեզ, Արցախ»,-հայտարարել է նա։ 

Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի։

Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը ժողովրդին ուղղված իր կոչում։

«Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողությունները մտածված են, ընթացքը՝ համբերությամբ։ Միասնական  ջանքերով, ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում։  Ժամանակն է վճռական գործողությունների։ Պատրա՞ստ ես լինել համառ, և գնալ մինչև հաղթանակ։ 

Հունիսի 9-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում կասեմ՝ ինչ ենք անելու։ Մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի, այլընտրանք պարզապես չունենք»,-ասել է նա ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, մենք պետք է նախնական ռազմավարական քննարկում անցկացնենք»,-ասել է Մակրոնը։

Վանաձորցիները հերթ են կանգնել՝ Բագրատ սրբազանի հետ նկարվելու համար

 

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության բրենդը ասֆալտն էր, այն էլ վարարած Դեբեդն ու Աղստևը քշեցին-տարան Կասպից ծով, Ադրբեջան։

Հաշվարկվե՞լ է, թե հեղեղից շատ տեղերում Մ6 և Մ4 միջպետական ավտոճանապարհների քանդման հետևանքով քանի՞ միլիոն դոլարի վնաս է եղել։

Թումանյան-Բագրատաշեն ավտոճանապարհը Ասիական բանկի վարկավորմամբ է կառուցապատվել, այսինքն՝ պարտքով ճանապարհ են սարքել, որը քանդվել է, իսկ պարտքը՝ տոկոսներով հանդերձ պետք է փակել։

Այդ ճանապարհի կառուցապատման նախագծողները Դեբեդի ափապաշտպան ամրություններ ինչո՞ւ չեն նախագծել, եթե նախագծել են, ինչո՞ւ դրանք չեն կառուցվել, ճանապահաշինական ընկերություններին ինչո՞ւ են թույլատրել շինաշխատանքներից գոյացած հսկայական քանակի հողը լցնել Դեբեդ գետը, որի հետևանքով գետի հունը փոխվել է, դրա պատճառով դեռևս 2021-ին Ալավերդու տարածաշրջանում հեղեղ, վնասներ էին եղել;

Մայիսի 26-ի ջրհեղեղից 13 օր անց բեռնատարների համար փակ է մնում Ալավերդիով ձգվող միջպետական ավտոճանապարհը, Բագրատաշենի մաքսակետով բեռներ ներկրող, Հայաստանից ապրանքներ արտահանող բեռնատարները ստիպված անցնում են Ադրբեջանին հանձնված Բաղանիս-Այրումի կողքով, ադրբեջանցի ասկյարների առաջով, նրանց դեմ-դիմաց։

Ցանկացած պահ ադրբեջանական զինուժը կարող է կրակ բացել, խոցել այդ բեռնատարները։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինքնին աղետ է Հայաստանի համար, այդ իշխանության ամեն օրը ծանր է նստում երկրի, բոլորիս վրա»։

Ոսկան Սարգսյան

Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հունիսի 8-ին Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք 30 տարի օկուպացված էին, և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է Ալիևը։

#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆՆ ՈՒ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ.

Ուղիղ

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում