Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք».
Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին
Սրբազանն արդարություն է բերելու. Նիկոլին պետք է հեռացնել. Սրբազանին
Սպիտակում աղուհացով ընդունեցին
Իմ որդու արյունը Շուշիում է թափվել, երազում եմ վերադառնալ Արցախ, Շուշի.
սպիտակցի զոհված զինվորի մայր
Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել.
Բագրատ սրբազան
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում։
Հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները, հայտնաբերելով նշված հանգամանքը, պահանջել են կայանել ավտոմեքենան, վարորդին հայտնել են իրավախախտման և դրա համար նախատեսվող համապատասխան իրավական նորմի բովանդակության մասին՝ պահանջելով մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վարորդը նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ:
Ապա, ավտոմեքենան դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ճանապարհին, Կ․Պ․-ն, վարելով ավտոմեքենան, ցանկանալով ընդգծել իր անձի կարծեցյալ առավելությունը, կրկին հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասցեին, որից հետո իր բջջային հեռախոսի միջոցով՝ «Facebook» սոցիալական ցանցի իր էջով, միացրել է ուղիղ հեռարձակում և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվելով վարել մեքենան՝ կանգնեցրել է այն։ Պարեկային ծառայողների միջամտության արդյունքում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ.Պ.-ն տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Պարզվել է, որ վերջինս, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ։
Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ».
Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում
Գտիր պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ու հետո որոշիր, որն է քոնը:
Պատմականն այ էս դեմքի արտահայտությամբ ու կեցվածքով շփվում է 50-ից ավել օտարերկյա լրատվամիջոցների հետ՝ ներկայացնելով Հայաստանն աշխարհին այսօր, իսկ իրականը՝ ազնիվ խոսք չգիտեմ ի՞նչ է անում ու ում համար:
Սպասեք Սրբազանի հաջորդ «բոմբին»:
Չի ուշանա
Վլադիմիր Մարտիրոսյան
Ուղիղ միացում | LIVE
Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը շարժվում է դեպի Վանաձոր
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։
Այսօրվա քաղաքականությունը, որպես այդպիսին, գոյություն չունի բանակցությունների մակարդակով, և մեր ցանկությունն ու ծրագիրն է, որ դրանք վերադառնան իրական բանակցային գործընթացների և բանակցային սեղան։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կարող է փոխվել քաղաքականությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում։
«Այսօր Հայաստանը ոչ մի ասելիք չունի այդ հարաբերությունների մեջ, բացարձակ, ոչ մի փոխզիջումային տրամադրություն, ոչ մի նույնիսկ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքեր, ոչ մի բան։ Հետևաբար, բանակցություններ որպես այդպիսին բացարձակ գոյություն չունեն, կան թելադրանքներ, պարտադրանքներ, ուժի սպառնալիք և սա չի կարող լինել որևէ կերպով խաղաղության հիմքը»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծել է, որ չի կարծում՝ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի, իսկ այն, ինչ տեսնում ենք, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են։
«Մեր նպատակն ու ծրագիրն է ունենալ կայուն, վստահելի, երկարաժամկետ, դրական, կառուցողական հարաբերություններ բոլոր ուղղություններով, բոլոր գործընկերների հետ։ Կարևոր առանցքային դետալ կա այստեղ՝ հայկական օրակարգով։ Բոլորը պետք է նպաստեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերին», - նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ չեն կարող բացառել նաև Սփյուռքի առկայությունը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի խոսքով՝ 2020 թվականից սկսած պատերազմը չի կանգնել, շարունակվում է անընդհատ։
«Որքան այս իշխանությունը լինի, պատերազմը շարունակվելու է։ Ոմանք այն բնորոշում են որպես սողացող պատերազմ։ Տեսնում ենք Տավուշի դեպքերից։ Բնականաբար, մեր ցանկությունը պատերազմ դադարեցնելն է, խաղաղության իրական գործընթացի մեջ մտնելը ոչ թե իմիտացիոն խաղաղության։ Մեր ծրագիրն է պատերազմը դադարեցնելը, հասնել իրական խաղաղության, որն այլևս անխախտ կլինի։ Մենք գալիս ենք խաղաղության հաստատելու, վերացնելու քայքայիչ պատերազմի ամբողջ գոյությունը», - նշել է Գալստանյանը։