Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է. «Ծանոթացեք, Իրինա Մկրտչյանն է՝ Հանրային հեռուստաընկերության եթերով ժողովրդին սուտ ու կեղծիք «կերակրողը»։
Կատարելով մարդու որդու պատվերը՝ երկու օր առաջ խայտառակ տեսանյութ է պատրաստել Սրբազան պայքարի և նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։ Նյութի վերնագիրն արդեն իսկ խոսում է այս գրչակի բարոյական նկարագրի մասին։ Այստեղ խոսելու բան էլ չկա։
Պարզապես ցանկանում ենք, որպեսզի մարդիկ շատ լավ իմանան, թե ով ով է մեր երկրում։ Ոչ ոքի չենք խնայելու։ Բոլորի մասին ասելու ենք ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից»։
Մամուլի ազատությունը պաշտպանող International Press Institute -ը (IPI) խիստ անհանգստություն է հայտնել հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ավելի քան 10 հայ լրագրողների՝ ոստիկանական ուժերի կողմից վնասվածքներ հասցնելու առնչությամբ:
«Մենք կոչ ենք անում շտապ և մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների աշխատակիցների համար», – նշվել է հայտարարությունում։ Ըդգծվել է, որ վնասվածքներ են ստացել ABCmedia.am-ի, News.am-ի, Civilnet-ի, Armlur-ի, Mediahub.am-ի աշխատակիցները։
«Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի ուժի կամ բռնության կիրառումն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»:
IPI-ի փոխտնօրեն
Սքոթ Գրիֆենը
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համայնքի 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո:
«Այսօր համաձայնություն չկա», - ասել է նա՝ նշելով, որ ղեկավարները լսել են ֆոն դեր Լայենին, որը «հայտնել է իր մտքերը ԵՄ ապագայի վերաբերյալ»։
Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարների նշանակման հարցը կլուծվի մինչև հունիսի վերջը։
«Այսօր որոշումներ կայացնելու նպատակ չի եղել», - հավելել է նա։
Ակնկալվում է, եվրոպական կառույցների ղեկավար պաշտոնների նշանակման հարցը կլինի հունիսի 27-28-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում։
Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ ԵՀ ղեկավարը նշանակվում է Եվրամիության ղեկավարների որոշմամբ՝ ԵՄ գագաթնաժողովում և հաստատվում Եվրախորհրդարանում գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներով թեկնածուն պետք է ստանա ձայների մեծամասնությունը:
Ըստ ավելի վաղ արված տարբեր հրապարակումների՝ ԵՄ երկրները նախնական համաձայնություն ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ Որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշվում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց` ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքում Բագրատ սրբազանը նորից իր վճռականությունը հայտնեց` գնալու ենք մինչեւ հաղթական ավարտ:
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու եւ մեկնելու են մարզեր: Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Եռօրյա այցով Սյունիք մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տեղի կուսակցականների հանդիպումը թեժ է անցել։ Կիրակի օրը Կապանում ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մթնոլորտն այնքան է շիկացել, որ Փաշինյանն «ախրանային» հրահանգել է՝ դահլիճից հեռացնել 8 տարվա կուսակցական ակտիվիստ Արփինե Թումանյանին եւ նրա մորը՝ Սիլվա Գրբոյանին, որոնք Փաշինյանին փորձել են պատմել մարզի ՔՊ-ում տիրող «անառողջ մթնոլորտի ու անարժաններին պաշտոն տալու մասին»: Ըստ նրանց՝ մարզը ղեկավարում են նախկինների պես։ Փաշինյանը փորձել է լռեցնել, ապա հրահանգել է քննարկման դնել նրանց հեռացման հարցը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել` Արփինեն եւ մայրը հաջորդ օրը կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել։ Հետո պարզել են, որ մարզպետն ավելի վաղ է իրենց հեռացման հարցը դրել կուսակցական խորհրդում, քանի որ նրանք ՔՊ-ում «ընդդիմություն» են եղել եւ բարձրաձայնել են բոլոր թերությունների մասին։
ՔՊ Կապանի մեր աղբյուրներն ասում են, թե Արփինե Թումանյանն իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմներից է, եւ վարչապետի մոտ այդ դեմարշը հենց մարզպետի պաշտոնին հավակնող Դանիելյանն է կազմակերպել: Նրա եւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի լարված հարաբերությունները վաղուց են հայտնի: Կալավանցի Ռոբերտը տեղի ՔՊ-ականներին բարձր պաշտոնների չի նշանակում, փոխարենը լավ հարաբերությունների մեջ է Փաշինյանին քննադատողների հետ։ Արփինե Թումանյանը խոսել է Փաշինյանի նախկին քննադատ, փոխմարզպետ Նարե Ղազարյանի նշանակման մասին, ինչը եղել է վարչապետի հրամանով։ Իսկ մայրը պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ է լեզվակռվի բռնվել։
Ապա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Խոսել եմ մեր մարզպետի մասին՝ ում հետ է շփվում, ինչ է անում, փորձում է մեր վարչապետին համոզել, որ քաղաքապետերը մեր կողմից են, եւ այլն։ Ասել եմ, որ ՔՊ-ականների հետ բացարձակ հաշվի չի նստում։ Իմ ելույթից հետո դահլիճում ներկաների 80 տոկոսը ծափահարել է, բացառությամբ մի քանի տիկնոջ, ովքեր դուրս չեն գալիս մարզպետի աշխատասենյակից։ Հետո մամաս է ելույթ ունեցել, ու մեր ելույթները չմարսեցին, որովհետեւ մայրս պատգամավոր Մարինա Ղազարյանին ասաց, թե նա ստում է․․․ Ինձ նման հիմարների մեղավորությունն է, որ ժամանակին ասֆալտ քերելով քայլել եմ, բայց ոչ մի բանի չեմ արժանացել, իսկ իրենք․․․ Նույնը՝ պոլիկլինիկայի վարիչ ունենք՝ Նարինե Գրիգորյան, որը ՔՊ կուսակցական չաթից քոփիներ է անում` փոխմարզպետին ցույց տալիս, որը մերժում էր Փաշինյանին։ Կամ՝ էն օրը ՔՊ-ական Նելլի Մինասյանը գրկում-փաթաթվում էր Նիկոլին, բայց, հազար ներողություն, միշտ խոսակցության ընթացքում ասում է. «Տանձս բռնի ձեր ՔՊ-ն, տանձս բռնի Նիկոլը»։ Հիմա էս մարդիկ դարձել են ՔՊ-ական, մենք էլ՝ վատամարդ, որ բարձրաձայնել ենք այս մասին»:
Արփինե Թումանյանը հաստատեց, որ իրեն եւ մորը դահլիճից դուրս են հրավիրել, ու Փաշինյանն ասել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու հարցը կքննարկվի․ «Կիրակի օրով կուսակցության գրասենյակը բացել եմ տվել, ու գրել ենք մեր հեռանալու դիմումները: Ինչ-որ կուսակցական լակոտ, որ ասում էր՝ Արփինե, երբ Երեւան ես գալիս, ասա։ Խոսքը Միքայել Խաչատրյանի մասին է, երեւի իր երազանքն էր, որ ձեռքիցս բռներ, դուրս հաներ։ Դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգում են, թե բա՝ թող մեր մեջ մնա, ոչ մի բան չլինի, իսկ երբ իմացան, որ գնում ենք դիմում գրենք, ասացին՝ Փաշինյանն այդպես չի ասել, մի շտապիր, բայց իմ համբերությունը հատել է արդեն, հավատացեք՝ իրենք են ինձ կորցրել։ Բացի այդ, երբ վարչապետն ասաց, որ իրենց, այսինքն՝ մեր հարցը պետք է քննարկել, Արուսյակ Մանավազյանն ասաց, որ արդեն քննարկվել է։ Պարզվում է՝ մարզպետը, որ մեկ տարի առաջ է ՔՊ-ական դարձել, մեր հարցն արդեն դրել է քննարկման, որովհետեւ իրեն խոչընդոտում ենք: Անգամ Կապանի խորհուրդը տեղյակ չէր, որ ինքը մեր հարցը դրել է։ Այսինքն՝ այս վեճը եթե անգամ չլիներ, մեզ հեռացնելու էին, որովհետեւ ես միշտ ընդդիմացել եմ իրեն՝ նույն Նարեի նշանակման հարցում, մյուսների: Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ես նրանց տեղ տալիս, ասում է՝ հարմար եմ գտնում, օրինակ, դաշնակի հետ աշխատեմ, ՀՀԿ-ականի հետ աշխատեմ, ու իբր վարչապետն է համոզում, որ բոլորը մեր կողմից են»:
Իսկ լավ չէ՞, որ մարզպետը լեզու է գտնում բոլորի հետ։ «Լավ է, եթե կեղծ չլինեն, ես մտածում եմ, որ մարդը մի օրում չի կարող փոխվել»: ՔՊ-ի համար հիմա մեծ պատիվ կլինի, որ նախկիններն իրենց հետ համագործակցեն։ «ՔՊ-ի համար պատիվ կլիներ, եթե մարզպետը մեզ հետ հաշվի նստեր, սիրեր մեզ, գնահատեր, չասեր մեզ` ձեր ՔՊ-ն, մերոնք-ձերոնք»։
Մարզպետը, Արփինե Թումանյանի պատմելով, չի շփվում կուսակցականների հետ, ունի իր նեղ թիմը․ «Ես իմ ելույթում ասել եմ, որ ի սկզբանե բան չեմ ունեցել մարզպետի դեմ, ընդունել եմ իրեն, փորձել շփվել, բայց չի ստացվում... նույն պոլիկլինիկայի վարիչ Նարինե Գրիգորյանը ժամանակին բյուլետեն ծախելու համար դատվել է, հիմա լավ է զգում, սքրիններ է հանում ներքին չաթից, մենք ի՞նչ իմանանք, որ մենակ փոխմարզպետին է տալիս, ոչ, ասենք, Բագրատ սրբազանին»։
Հարցրինք՝ այսինքն միայն ներկուսակցական խնդիրներո՞ւմ է իր անհամաձայնությունը, թե՞ քաղաքական կուրսի հետ կապված` Սյունիքը սահմանամերձ է դարձել, ադրբեջանցիները վերցրել են Գորիս-Կապան ճանապարհը եւ այլն։ «Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, գուցե ավելի ուշ հասկանամ՝ ինչ եմ արել»։
Արփինեի մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ տիկին Գրբոյանն էլ պատմեց, որ Մարինա Ղազարյանն ու Նելլի Մինասյանը վաղուց են ունեցել իրենց ՔՊ-ից հանելու մտադրություն, բայց չեն հաջողել, մարզպետն է այդ հարցը գլուխ բերել․ «Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւ իր եղբայրը, Նելլի Մինասյանը, Մարինա Ղազարյանը փորձում են քանդել մեր տարածքային խորհուրդը, մարզպետը եւ Նարե Ղազարյանը միասին են մեզ հեռացնելու որոշումը կայացրել։ 2 տարի առաջ Մարինա Ղազարյանին 1-ին դպրոցի ուսուցիչներից մեկը դիմել էր, հարցնելով՝ ձեզ չի՞ հուզում, որ դպրոցից 8 հոգի միանգամից դուրս են եկել տնօրենի պատճառով, պատասխանել էր՝ «սաղ տեղերն էլ տիա»: Բայց չէ՞ որ մենք իրենց ընտրել ենք, որ նախկինը չլինի, պետք է իրենք ապացուցեն, որ նախկինում այլ կերպ էր, հիմա՝ այլ։ Ես շաբաթ օրվա ժողովին, երբ սկսեցի խոսել այդ հարցերի մասին, Ղազարյանը տեղից ասաց՝ սուտ է: Ունենալով չարորակ ուռուցք` զսպվածությունս մի քիչ թուլացել է, պատասխանեցի՝ սուտը Դուք եք։ Նա իմ պես հարգված մարդու է նման բան ասում։ Մենք ո՛չ աշխատանքի խնդիր ունենք, ո՛չ պաշտոնի, ընդամենը բարձրաձայնել ենք իրենց սխալները։ Մարդիկ, առանց իրենց կրթական ցենզը հաշվի առնելու, պաշտոնյաներ են։ Իսկ Ղազարյան Մարինան այն անձնավորությունն է, որ ավագանու թեկնածուի կարգավիճակում 2016-ին հարյուրից ավել ձայն չի հավաքել, հաջողեց միայն, երբ համամասնական կարգով իրեն գրեցին ցուցակ։ Ինձ համար դաշնակցական, Հանրապետական՝ կապ չունի, մարդու վարքն է առաջնայինը․․․»: Գրբոյանը շեշտեց․ «Կուսակցությունից հեռանալու դիմումում շեշտել եմ՝ ստի եւ կեղծիքի պատճառով հեռանում եմ կուսակցությունից»։
Ի դեպ, բողոքողներից մեկին՝ Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Քրիստինե Պետրոսյանին նույնպես Փաշինյանը հրահանգել է կարճ կապել ու ավարտել։ Սակայն տիկինը շարունակել է, եւ Փաշինյանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո նրան «դեմագոգ» է անվանել՝ հայտարարելով, որ ինքն էլ չէր աշխատի նման տնօրենի հետ։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանի սյունիքյան այցը, որին անշուշտ հետևելու է այլ մարզեր այցելություններ, նպատակ ունի հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:
Բանն այն է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին: Արարատի մարզում` Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով:
Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կա:
Թե այս գյուղերի հանձնումը ինչ ռազմավարական հարված է Հայաստանին` տարբեր առիթներով խոսել եմ ու դեռ կխոսեմ, բայց փաստ է, որ իշխանությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանության պահպանության տեսանկյունից և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուսաբացները այնքան էլ խաղաղ չեն, ինչպես որ փորձում են հրամցնել հանրությանը եւ իրենք իրենց:
Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների ՔՊ խորհրդի նիստում փորձել են «ատամ ցույց տալ», սակայն, «ատամները ջարդվել են» տեղում:
Մասնավորապես, Փաշինյանը ուղիղ տեքստով հասկացրել է բոլորին եւ անհատապես, որ իր հետ, այսպես ասած, փուռն են գնալու բոլորը, եւ որ մեկը հանկարծ չփորձիի րեն լավ տղա զգա: Հասկացնելով, որ ոչ ոք առանց կոմպրոմատ չի»:
Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։
«Իրավունք» թերթը գրում է. «Հաղթանակի զբոսայգում`«Փառքի ծառուղու» հատվածում գտնվողն ՀՀ սահմանները պահող հայւ ռուս սահմանապահին նվիրված արձանի մոտ ծածանվող Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներից մնացել է միայն Հայաստանինը:
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին՝ արձանի հետեւում, որտեղ սահմանային սյուների վրա փակցված էր ՀՀ եւ ՌԴ զինանշաններն, այլեւս մնացել է միայն Հայաստանի Հանրապետության գերբը, ՌԴ-ինը պոկել են:
Նշենք, որ մինչ այս պահն՝ այն չի վերականգնվել, ոչ էլ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն է կրել: Ընդ որում՝ սա առաջին անգամ չէ, դեպքն արդեն պարբերական բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ տարածքը, որտեղ տեղակայված է դեռեւս նախորդ տարի կանգնեցված արձանը, պատկանում է ուղիղ քաղաքապետարանին»:
Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։
«Իրավունք» թերթը գրում է. «Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ Կարինե Եսայանը հորդորում է իրավապաշտպաններին՝ դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած վարչախմբի հրահանգով ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ անհամաչափ ուժ կիրառելու, բռնությունների, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների, բախումներ հրահրելու փաստերի հիմքով՝ քննություն նախաձեռնելու նպատակով:
«Դիմե՛ք նաեւ ՀԱՊԿ համապատասխան կառույցներին՝ Հայաստանում իշխանությունը բռնազավթած եւ իրենց գործողություններով պետության տարածքային ամբողջականությանը սպառնացող իշխող վարչախմբին պատասխանատվության ենթարկելու պահանջով (ՀԱՊԿ Կանոնադրության 8-րդհոդված):
Միջազգային բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնե՛ք Հայաստանի իշխող վարչախմբի գործողությունների հետեւանքով պետությանը, ազգին, Հայ Առաքելական Եկեղեցուն պատուհասած գոյութենական սպառնալիքների եւ դրանց շուտափույթ չեզոքացման կենսական անհրաժեշտության մասին»:
Ավելին՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի տարբեր ներկայացուցիչների հետ։
Թեժ քննարկումներ են եղել, որոնց ընթացքում Կարեն Սարգսյանը հայտարարել է, որ շուտով սկսվելու է Գեղարքունիքի մարզի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները։
Նրանք մեծաքանակ զինվորականներով եւ զինտեխնիկայով հատել էին Հայաստանի Հանրապետության տարածքը Սյունիքի մարզի Սեւ Լճի տեղամասում, ապա նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասում եւ դիրքավորվել։
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերն են այսօր օկուպացրել, հետ են գնալու, ազատելու են մեր տարածքները։
Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին եւ գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որեւէ խնդրի։
Բայց, չնայած մարզպետի լավատեսությանը, հարեւան բայց ոչ ամենեւին բարեկամ Ադրբեջանն այլ բան է հոխորտում։ Մասնավորապես՝ Ալիեւը 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ իր զորքերը հետ չեն քաշվելու, եւ սրան զուգահեռ Հայաստանից նոր տարածքների զավթման պահանջներ է դնում՝ ՀՀ ողջ տարածքը համարելով Ադրբեջան եւ պահանջելով փոխել ՀՀ Սահմանադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետից տեղեկանալ՝ որտեղից ունի վստահություն, որ ամեն ինչ Գեղարքունիքի բնակիչների սրտով է լինելու։
«Ես բնակիչների հետ հանդիպում միշտ ունեցել եմ, բայց այդ թեմայով քննարկում չեմ հիշում», – ստեց Կարեն Սարգսյանը։
Ստացվում է, որ Կարեն Սարգսյանի վստահությունը եւ հավաստիություը, թե ամեն ինչ լավ է լիելու եւ առանց խնդիրների, մտացածին է, քանի որ Ալիեւն ինքն է ամեն օր քար նետում խաղաղության գործընթացի վրա»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։