ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը՝ ավելի քան 9 ամիս տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո, ռազմական գործողություն սկսեց Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության դեմ:

Մեծ ու փոքր արցախցիների հանդեպ գործած խոշտանգումներից, կատարված սպանություններից հետո Ադրբեջանն անցավ բնակչության  բռնի տեղահանմանն ու Արցախի էթնիկ զտմանը։ Այս ցեղասպանական քաղաքականության արդյունքում 120 հազարից ավելի արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։ Անցյալ տարվա սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո Արցախում մնացել էր  մի քանի հայ, որոնք  չէին ցանկացել դուրս գալ հայրենիքից:

Շատերի մասին ստույգ տեղեկություն չկար, բայց հայտնի էր, որ Արցախում մնացածների մեջ էր  հանրապետության  Կրթության նախարարությունում և Շուշիի քաղաքապետարանում աշխատած Սարգիս Գալստյանը։

Նա չի լսել ընտանիքի անդամների հորդորները և որոշել է կնոջ հետ մնալ Արցախում՝ մտածելով, որ շուտով արցախահայերը կվերադառնան։ Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, թե Սարգիս Գալստյանը ստացել է Ադրբեջանի անձնագիր և նշանակվել է օկուպացված Ստեփանակերտի պարետ։ Մամուլում հրապարակված այս տեղեկությունը, իհարկե, հերքել էր Սարգիս Գալստյանի եղբոր որդին՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ հորեղբայրը ոչ Ադրբեջանի անձնագիր է  ստացել, ոչ էլ պարետ է նշանակվել, շեշտելով՝ Սարգիս Գալստյանի երեխաները Հայաստանում են, և նման կեղծ լուրեր տարածողներին դատի կտան։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում 7 ամիս մնալուց հետո Սարգիս Գալստյանը կնոջ հետ վերադարձել է Հայաստան, նրանց Գորիսից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել։ Այնուհետև Սարգիս Գալստյանը կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, իսկ նրա կնոջը ազատ էին արձակել։ Տևական ժամանակ մամուլում որևէ տեղեկություն չկար ոչ Գալստյան ընտանիքի, և ոչ հարուցված քրեական գործի ու նախաքննության մասին:

168.am-ն այսօր Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ փուլում է Սարգիս Գալստյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունի՞։

«Այդ վարույթով դեռևս նախաքննություն է ընթանում, այսինքն՝ գործն ավարտված չէ»,- պատասխանել է նա։

Ինչ վերաբերում է Սարգիս Գալստյանի կնոջը, ապա ՔԿ խոսնակը փոխանցել է՝ նա մեղադրյալի կարգավիճակ չունի։

Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում:

Այսօր՝ հունիսի 18-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սամվել Մամիկոնյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է ու ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարները, պարեկներն ու նշված ավտոլվացման կետի աշխատակիցները ճանապարհից հեռացրել են փայտերն ու թիթեղները:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով: 

Կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, և կիրականացվի գծանշում:

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվել։

Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին։

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 8 մասնակցի, հաղորդում է Jerusalem Post-ը։

Թերթի տվյալներով՝ իրավապահների հետ բախումների հետևանքով կա 3 վիրավոր։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թել Ավիվում հակակառավարական ակցիա է տեղի ունեցել՝ Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու պահանջով։

Բողոքի ակցիայի մասնակիցները խարույկներ են վառել երթևեկելի հատվածում և վիճել ոստիկանների հետ։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախօրեին «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի վերաբերյալ հայտարարությանը, ասել է. «Համաձայն եմ, որ Բելառուսի գործողություններին ադեկվատ պատասխան է պետք տալ, բայց դրա համար կա դիվանագիտական լեզու, իսկ Նիկոլն ի՞նչ է անում:

Ոչ թե պետք է անցել գյադայական ձևակերպումների, դեմարշների... սա իր հոգեբանությունն է: Երբ ես ասում եմ՝ քուչի գյադա, ի՞նչ է նշանակում, դա հետևյալն է. կան, է՞, տենց լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ համարում են, որ տղերքը կանգնած են իրենց կողքը. գնանք խփենք, և այլն, բայց հենց մի երկու հատ չափալախ ուտում են, դրանից հետո միանգամից կուռկուռի ձագ են դառնում, ու գնում են չափալախ տվողի ձեռքը կամ որևէ այլ մասը պաչում են:

Էդ ուղիղ էն ա, ինչ հիմա ինքն անում ա... Իր ամբողջ պահվածը որ նայենք մինչև պատերազմը՝ Տավուշի արկածախնդրության ժամանակ, գրավում էր, Ազգային հերոս էր տալիս, Սարդարապատի դուխից էր խոսում, բայց, էդ ծեծը ստանալուց հետո գնում, պաչում ա Ալիևի ու Էրդողանի ձեռքն ու ամբողջ պահվածքով ցուցադրում ա, որ ինքը պատրաստ ա նոր տերերին ծառայել, իսկ հին տերերի վրա ամենավերջին գյադայական արտահայտություններով գոռգոռալ, հայհոյել, այլն: Էս ա իրա պահվածքը»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես հայտարարում եմ, որ այսուհետ այլևս Բելառուս չեմ մեկնի, քանի դեռ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում է։

Իսկ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու»:

 

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընկերներ և լրագրողներ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ 2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների արդյունքում դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի իրավունքների պաշտպանությունը:

Այս գործով նպատակ ունենք հասնելու գործի արդար և անաչառ քննության, մեղավորների բացահայտման և պատժման:

Ես և իմ վստահորդը ունենք ռեալ և խորը գիտակցում, որ ճանապարհը բարդ է լինելու, բայց այդուհանդերձ արդարություն լինելու է»:

Աղբյուրը` Մանուշ Եսայան

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանում և Երևանից դուրս հայտնվել են ցուցանակներ՝ «Գալֆ» բենզալցակայանի լոգոտիպով, գրված․ «Բացումը՝ շուտով»:

Դեռևս 2021-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի, և թույլատրեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը, այսինքն` միավորումը:

Այդ ընկերությունների 2023թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։

Նոր ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Գարեգին Մկրտչյանին, ով նաև «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնետերն է:

Նրան է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առեւտրով։

2021-ից Գ․ Մկրտչյանը նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետերն է: 2021 թվականին մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ:

Բենզալցակայանները հիմնականում բացվում են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի նախկին բենզալցակայաններում, որոնք տևական ժամանակ անտերության էին մատնված:

Մյուս՝ «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ի սեփականատերերն ազգությամբ վրացիներ են` Իվանե Նակաիձեն և Դավիդ Յակոբաշվիլին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում