ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն գերմանական Վիսբադեն քաղաքում ստեղծում է հրամանատարաշտաբային կառույց՝ Ուկրաինային հատկացվող օգնությունը համակարգելու համար։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ստեղծում ենք ՆԱՏՕ-ի հրամանատարություն Վիսբադենում՝ համակարգելով անձնակազմի պաշտպանական օգնությունը, սարքավորումների մատակարարումը, վերանորոգումը և սպասարկումը», - ասել է պետքարտուղարը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ստանձնում է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը, այդ նպատակների համար հատկացնելով 700 մարդ և ստեղծելով առանձին հրամանատարություն Վիսբադենի ամերիկյան բազայում՝ «երեք աստղանի գեներալի» հրամանատարությամբ։

Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից, միգուցե մենք էլ հարցեր ունեինք տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ հանդիպմանը եղել են համայնքի ղեկավար, ՔՊ-ական Ղուլունցը, իր քեռին եւ բնակիչները:

Հարցին՝ բնակիչներին եւս ընտրե՞լ են, նա պատասխանել է. «Չգիտեմ, երեխաներին են հանել, մանկավարժներ են: Ինչպես իրենք են սիրում խոսել նախկիններից, նախկինում էլ մանկավարժներին էին բերում հանդիպման, հիմա էլ նույնն է:

Վարչապետը Շիկահող գնացել է, մարդիկ իրենց հուզող հարցերը տվել են, հիմա ես էլ կուզենայի, որպես բնակիչ եւ որպես ավագանու անդամ իմ հարցերը տայի: Մի անգամ տվել եմ, անգամ գրավոր եմ դիմել, մինչ օրս պատասխան չկա: Ես ուզում էի անձամբ ցույց տայի, ասեի՝ տեսեք, թե մարդիկ ինչ ջուր են խմում, ցույց տայի սահմանը, ասեի՝ տեսեք, թե թուրքը որտեղ է եկել, կանգնել: Չնայած ինքը գիտի, ուղղակի կուզենայի տեսնել, թե ինչ պատասխան է տալու»:

Անդրադառնալով հնարավոր սահմանազատմանը՝ Մասիս Զեյնալյանն ասել է. «Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում: Չգիտեմ՝ ինչ սահմանազատում է լինելու, բայց որ մարդիկ արդեն փշալար են քաշել մեր հողերում, դա հաստատ է: Որտեղ իրենք կանգնած են, այդտեղ էլ փշալար են քաշել: Վերջերս են քաշել, մերոնք էլ են քաշել»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս ընդունել է Իրանի դեսպանին: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:

«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին, ընկերակցութեամբ դեսպանատան քաղաքական պատասխանատուներուն:

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը եւ այս ծիրէն ներս տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում:

Նորին Սրբութիւնը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, միջազգային հովանաւորութեան ներքեւ, եւ յիշեց Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցին գծով խնդրեց Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնը ու բարի դրացնութիւնը»,-ասվում է հաղորդագրությունում:

Ֆրանսիայի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են ստորագրել` կոչ անելով խաղաղապահ զորակազմ ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում է Le Point պարբերականը։

Նամակի տակ ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները և այլ հայտնի անձինք: Նամակի հեղինակներն ընդգծում են Հայաստանի անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահին պաշտպանական ծրագրերում, այդ թվում` սպառազինության մատակարարումներում և հայ զինծառայողների համար ուսումնական ծրագրերում Հայաստանին աջակցելու համար:

«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի վարչակարգը էքսպանսիոնիստական և հանցավոր ծրագրերից հետ պահելու համար։ Ադրբեջանը, հենվելով ռազմական առավելության վրա, նավթագազային եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ, տրամադրված է ռազմական էսկալացիայի, հատկապես Ղարաբաղում «հաջողված» էթնիկ զտումներից հետո։ Դա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նամակի հեղինակները «վատագույն սցենարից խուսափելու համար», առաջարկում են ցույց տալ Հայաստանին աջակցելու օրինակ` հնարավոր ագրեսորների ախորժակը զսպելու համար։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը` բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի երկրի իմունիտետը տոտալիտար սպառնալիքներից»,-հայտարարում են նամակի հեղինակները։

Նամակը ստորագրողների թվում են «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Չոտին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Իլ-դը-Ֆրանսի (Վալերի Պեկրես), Օ-դը-Ֆրանսի (Քսավիե Բերտրան), Օվերն-Ռոն-Ալպի (Լորան Վասկես) տարածաշրջանային օրենսդիր ժողովների նախագահները, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, Ֆրանսիայի հունական (նաև` կիպրական) և քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի լրագրողներ, գրողներ և պատմաբաններ։

Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ -ի նոր գլխավոր քարտուղար։

Այս մասինհաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։

Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրների հավանությունը և աշնանը դառնալու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։

Հունգարիան համաձայնել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքում մոտ են Ռյուտեի թեկնածության համաձայնեցմանը:

Ֆրանսիացի մի շարք ականավոր քաղաքական և հանրային գործիչներ (շուրջ 100 գործիչ) դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը Հայաստան ուղարկելու խնդրանքով, հայտնում է Le Point-ը։ 

Նամակում նշվում է․ «Հայաստանի գոյատևումը վտանգված է, պարոն նախագահ։

Մենք՝ քաղաքական բոլոր ուղղությունների ընտրյալներս և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ուշադրություն դարձնել շատ ֆրանսիացիների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգող չափազանց կարևոր իրավիճակին՝ Հայաստանի գոյությանը վերաբերող իրավիճակին: 

Մենք տեղյակ ենք այս հարցում Ձեր անձնական ներգրավվածության և Ֆրանսիայի մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք գործադրվում են նախագահական մանդատում ՝ օգնելու համար պանթուրքիզմին հավատարիմ ուժերի կողմից սպառնալիքների առջև կանգնած այս բարեկամ երկրին, որոնցից հիմնականներն այժմ կենտրոնացած են Բաքվում: 

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այս պետությանը պաշտպանական նպատակով ռազմական օգնություն տրամադրելու նախաձեռնության համար, այդ թվում՝ որոշակի սպառազինության մատակարարման և մեր լավագույն ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորների ուսուցման համար: 

Սակայն այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիեւի ռեժիմին ստիպելու հրաժարվել իր ծավալապաշտական եւ քրեական ծրագրերից: Ադրբեջանը, որը գազից և նավթից ստացվող եկամուտներով զգալի ռազմական առավելություն է վայելում, ինչպես նաև Թուրքիայի աջակցության շնորհիվ, այժմ առավել քան երբևէ հակված է ռազմականացնել իրավիճակը: Դա դրսեւորվում է այն լույսի ներքո, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումը նրան հաջող է թվացել, իսկ ժողովրդավարության հանդեպ Հայաստանի բաց լինելը հանգեցրել է նրա մեկուսացմանը ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ 

Հայաստանի համար սա ստեղծում է վտանգավոր իրավիճակ, որը սպառնում է նրա գոյությանը՝ 1915 թվականի ցեղասպանությունից 100 տարի անց։ Նման սցենարի իրագործումն անկասկած աղետ կլինի մեր եղբայրների համար Հայաստանում, մի երկիր, որն այնքան մոտ է մեզ պատմությամբ ու արժեքներով։ 

Սա ծանր պարտություն կլինի մարդկության, հետևաբար՝ Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր այն երկրների համար, որոնք աշխատում են միջազգային իրավունքի պահպանման և ուժի նկատմամբ արդարության հաղթանակի համար։ Պարոն նախագահ, մենք կարծում ենք, որ իրավիճակը բավական լուրջ է Ձեր ուշադրությունը գրավելու համար։ Այնուամենայնիվ, քանի դեռ ամենավատը տեղի չի ունեցել, հույս կա: Մենք հավատում ենք, որ դեռ ուշ չէ վտանգը կանխելու համար՝ ի ցույց դնելով ավելի ուժեղ զորահավաքի օրինակ՝ ի աջակցություն Հայաստանի։

Ուստի, մենք կոչ ենք անում ֆրանսիացի զինվորականներին ուղարկել այս եղբայրական երկիր. խաղաղապահ զորախումբը, ցուցադրելով իր ներկայությունը, պետք է վախեցնի նրանց, որոնք պատրաստվում են վնաս հասցնել Հայաստանին: Մեր զինված ուժերն արդեն կատարում են խաղաղության պահպանման առաքելություններ և մարդասիրական աշխատանք բազմաթիվ երկրներում։ Մենք հավատում ենք, որ ֆրանսիացի զինվորականների ներկայությունն այս երկրում, ճանաչելով նրանց բացառապես խաղաղ առաքելությունը, կկարողանա հույս, համերաշխություն և ազատություն բերել և դրանով իսկ ամրապնդել մեր սեփական իմունային համակարգը տոտալիտարիզմի, խավարի և մեկուսացման դեմ: 

Շնորհակալություն ուշադրության համար և խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր բարձրագույն հարգանքի արտահայտությունը»։

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը.

«Քանի որ նոր ընդդիմադիրությունը թրենդ է, իսկ դերակատարներն էլ շատացել են, ինչը ևս ողջունելի է և սկսել են բարձր և smart ռեցեպտներ առաջարկել, որոնց մի մասը լավ վատ արդեն կիրառվել  են դեռ այն ժամանակ, երբ իրենք խորը իշխանամետ, իշխանամերձ, ապագա-կայականներ էին, իսկ մենք մեր կայուն տեղում էինք, հուշեմ երեք բան և հատկապես երրորդ հուշումը խնդրում եմ ուշադիր կարդալ: 

Առաջին՝  բարով եք եկել տղերք ջան, ուրախ ենք ձեր coming out-ի համար, առանց սարկազմի: 

Երկրորդ՝ բացառեք ճկուն և ճկվող սկզբունքայինությունը և լղոզված առաջնահերթությունները: Սա դաժան խաղա, ձեր գերակայությունները ֆիքսեք երկաթբետոնյա ամրությամբ:

Վերջապես երրորդ՝  կռվի ժամանակ կռիվ անել սովորացնողից վատ բան՝ մեկ էլ  քո կողմից բաժանողն է, ով  իբր կռիվն է կանխում, բայց արդյունքում ձեռքերդ բռնելով կամ հետ քաշելով բացում և մեծացնում է քեզ տփելու հնարավորությունը: Բաց «կռիվա» տղե՜րք կամ բաժանող ու սովորացնող եք կամ ձիգ խփող: 

P.S. Smart ռեցեպտները դեռ #Համբերատար ընդունվում են... Դեռ»։

Վաղը տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մամուլի ասուլիսը․

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հունիսի 19-ին, ժամը 11:00-ին «Ani Grand Hotel Yerevan» հյուրանոցում տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում Սրբազան Հայրը կխոսի ընթացիկ զարգացումների և Շարժման գալիք ծրագրերի մասին»,- ասվում է Շարժման հաղորդագրության մեջ։ 

Հայաստանում փոփոխությունների պահանջ կա, հենց այդ պատճառով է նոր շարժում ի հայտ եկել։ Քաղաքական գործիչների նկատմամբ տոտալ անվստահությունը հանգեցրեց նրան, որ քաղաքական ասպարեզում հայտնվեց ոչ քաղաքական մարդ՝ Բագրատ Սրբազանը։ Այս մասին «Регион и мы» հաղորդման ընթացքում նշեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

«Սա մարդ է, ով կռիվների մեջ չկա, ում հարգում են թե՛ Եկեղեցու ներսում, թե՛ ժողովրդի մեջ։ Ազնիվ է ու պարկեշտ, համարձակ, բայց քաղաքական գործիչ չէ։ «Նա երրորդ ուժն է, որի մասին խոսեցին»,- ընդդիմադիր շարժման առաջնորդին բնութագրում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը կարծում է՝ պահանջարկ կա, և մարդիկ ուզում են, որ Փաշինյանը հեռանա, բայց չեն հասկանում, թե ինչ է լինելու նրանից հետո, հենց այդ պատճառով էլ փողոց դուրս չեն գալիս։ Գործող վարչապետի վարկանիշն այնքան էլ ցածր չէ, որ հեշտ իշխանափոխություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Երբ Հայաստանում որոշ ուժեր հանրաքվե են անում, որ միանան Եվրամությանը, պետք է հասկանալ, թե արդյո՞ք եվրոպական ընտանիքը պատրաստ է ընդունել մեր երկրին, թե սա միակողմանի ամուսնության ցանկություն է։

Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում