Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն որոշել է «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարությանը։
Այսպիսով, Հաջիզադեն նշել է, թե մերժում են վերոնշյալ հայտարարությունը, որն իբր թե արդարացնում է զինվելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս:
«Փաստինֆո»-ն գրում է․ «Այսօր առավոտյան իր իսկ տանից առեւանգվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ անձինք մուտք են գործել տուն ու նրան տարել՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու, թե ուր են տարել։
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Արմեն Հովսեփյանին անհայտ ուղղությամբ տանելու մասին ընտանիքի անդամներն ահազանգել են ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ խնդրելով պարզել իրենց որդու գտնվելու վայրի մասին։ Քիչ անց պարզ է դարձել, որ Արմեն Հովսեփյանին տեղափոխել են Դիլիջան, որտեղից Երևան՝ ամենայն հավանականությամբ ՀՀ Քննչական կոմիտե»։
Հայաստանում չկա մեկը, որ նախկին չլինի, այդ թվում՝ նաև դուք. Սրբազան.
Տեսանյութ
ԱՄՆ-ն է ֆինանսավորում ոստիկանության բարեփոխումը. Արևմուտքը պետք է գնահատական տա վերջին դեպքերին.
Սրբազան.
Տեսանյութ
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը (հանրապետական) առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):
Նրանք առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարն իր ֆեյսբուքյան էջում, ֆինանսավորումը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի էր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով:
Մենք ծավալվելու ենք ու լինելու ենք օրակարգ թելադրողը ողջ երկրում.
Պայքարը շարունակվում է. Սրբազան.
Տեսանյութ
Արտահերթ ընտրության օրակարգ գոյություն հիմա չունի, թեև դա քաղաքական լուծման տարբերակ է. Սրբազան
Սուրեն Պետրոսյանը պատմել է եղելությունը. հարցեր ունենք իրեն. պետք է որոշենք՝ ճանապարհն իր հետ անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Սրբազան
«Վիվարոն», ըստ տեղեկությունների, իշխանությունների հետ ներգրավված է ստոր քարոզչության մեջ.
Սրբազան
Մանրամասները՝ տեսանյութում
Երևանում հունիսի 20-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հունիսի 20-ին մարզերում կդիտվի անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հունիսի 19-ին, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: