«Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա է տեղի ունեցել, չէ՞, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»,- նշել է նա՝ հավելելով, որ առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմը տեղի չէր ունենա: