ArmNews
Հունվարի 24, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ես երեկ օնլայն ռեժիմով հետևել եմ պայքարին, հետո քունս տարավ, քնեցի․ Աղազարյան.

Տեսանյութ

 

Շատ գործընթացներ կան, շատ բաներ կան, որ չենք կարող ձեզ ասել, ամեն ինչ նորմալ է: Այսօր՝ ժամը 16։00-ին, նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ  քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Կարծում եմ, որ դրական եզրակացություն կլինի։ Այն, ինչ առաջարկել ենք, օրինականության ու տրամաբանության մեջ է։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Շատ գործընթացներ կան, շատ բաներ կան, որ չենք կարող ձեզ ասել, ամեն ինչ նորմալ է»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ կարող են լուծել արդյոք Բագրատ Սրբազանի երկքաղաքացիության հարցը, Դանիելյանն արձագանքեց․ «Կլուծվի։ Այսօր տեղի է ունենալու խորհրդի նիստը, մնացած բաների մասին էլ կխոսենք։

Ժամը 16։00-ին կարևոր նիստ է լինելու, մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ ԱԺ մոտ ու մասնակցել բողոքի ակցիային»,- ասել է նա։

Տուն գնալ ասվածը չի լինելու, տուն գնալու այլևս տեղ չունենք։ Գնում ենք տուն վերջնականապես հանձնելո՞ւ Հայաստանը, ո՞ւր ենք գնում։

Եթե նույնիսկ ինչ- որ մի փուլը չհաջողի, անցնի մյուս փուլին, որտեղ անպայման հաջողելու է, բայց  համոզված եմ, որ  այս փուլում որոշակի արդյունքներ գրանցելու ենք, այն արդյունքները, որը մենք բոլորս ակնկալում ենք։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Համոզված եմ, որ այս գործողություններն անպայման հաջողության հասնելու են։ Ես վստահ եմ մեր վրա, երբեք որևէ պարագայում չենք շեղվելու մեր սկբունքներից, արժեքներից, որևէ պարագայում  հետքայլը չի լինելու»,- ասել է նա։

 

Այսօր ժամը 15:30 բոլորին հրավիրում եմ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, բոլորիդ ներկայությունը շատ կարևոր է:

16:00-ին տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ

#Բագրատ_Սրբազան

___

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության

___

#ՀանունՀայրենիքի

#ՍրբազանՊայքար

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում միանալ ու լուծել Հայաստանի ապագայի հարցը։

«Սիրելինե՛ր, հաղթանակի համար Սրբազան Հայրն ընդամենը 96 ժամ է խնդրել մեզանից։ Այդ ժամանակի մի մասն արդեն անցել է։ Երեկ մենք շատ կարևոր արձանագրումներ ունեցանք։

Արդեն իսկ պարզ է, որ հաղթանակին հասնելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը հաղթահարել ոստիկանական արգելքը։ Մենք կարող ենք դա անել։ Կարող ենք նաև այն պատճառով, որ ոստիկանների բացարձակ մեծամասնությունը հոգով ու մտքով մեզ հետ է։
Պարզապես տղաները գերության մեջ են։ Խուլիգաններն ու սուտասաններն են գերել նրանց։ Որոշներին էլ՝ կաշառել։ Պետք է ազատել մեր ոստիկաններին այդ գերությունից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոստիկանական շղթաներն ինքնաբուխ բացվեն ժողովրդի առջև և ճշմարտությունը հաղթի ստին։

Սիրելի՛ հայրենակիցներ, մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը։ Եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը։ Ընդամենը 3 օր և մենք կունենանք վերականգնվող, արդար, հզոր, հոգևոր Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն լուսաբանել Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ընթացող «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները:

Առաջատար լրատվամիջոցները, Հրապարակի փոխանցմամբ, հատկապես ընդգծում են, որ նախ, երեկ, Հանրապետության հրապարակում գլխավոր հանրահավաքի ժամանակ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել Կառավարության շենքի մոտ և հարակից տարածքներում:

«Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում է զանգվածային բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում են Հայաստանի երկրի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ցուցարարները գիշերն անցկացրել են Երևանում՝ երկրի խորհրդարանի շենքի դիմաց՝ նախապես փակելով կենտրոնական Մարշալ Բաղրամյան պողոտան։ Հարմարության համար այստեղ վրաններ ու նստարաններ են տեղադրել։
Ինչպես նշեց ցուցարարների առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ցուցարարները ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ»,-գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ և ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը, հայտարարելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «խանգարում է իրական հաղթանակի հասնելու», ասել է, որ իր կուսակցությունը լքում է կառավարությունը՝ կատարելով ավելի վաղ առաջադրված վերջնագիրը, գրում է Times of Israel-ը:

Ըստ Գանցի,  իր կուսակցությունը կոալիցիային միացել է հոկտեմբերի 7-ից հետո՝ երկիրը փրկելու համար, թեև «մենք գիտեինք, որ դա վատ կառավարություն էր», և այդ ժամանակից ի վեր ռազմավարական նկատառումները անտեսվել են քաղաքական պատճառներով:

«Իսրայելի ժողովուրդն ավելիին է արժանի, քան դատարկ խոստումները», - շարունակել է նա՝ ասելով, որ իրական հաղթանակը նշանակում է վերադարձնել պատանդներին, փոխել ՀԱՄԱՍ-ը՝ որպես Գազայի կառավարող մարմին, և ստեղծել տարածաշրջանային դաշինք Իրանի դեմ։ Ցավոք, Նեթանյահուն մեզ խանգարում է իրական հաղթանակի հասնել»,- ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այս պահին բազմաթիվ վրաններ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով հասան Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց, ինչից հետո իրավիճակը մի քանի անգամ խիստ լարված էր։

Իրավիճակը հանդարտվելուց հետո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն վրաններ են տեղադրվել և քաղաքացիները գիշերն անցկացրել են այնտեղ։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում