Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին
Եվրախորհրդարանի ընտրության արդյունքները ԵՄ-ում եղանակ ստեղծող երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա) ցույց են տալիս, որ պարտվում են գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչները և գալիս են ազգային-պահպանողական դեմոկրատական ուժերի ժամանակները:
Եվրոպական ընտրության արդյունքները նաև ցույց են տալիս, որ մերժվում է ապազգային, գլոբալիստական, գեդոնիստական արժեհամակարգը, մերժվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմը, մերժվում է արյունաբեր քաղաքականությունը, քանզի տուժում են ոչ միայն մանրադրամի ֆունկցիա կատարողները (Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր կան), այլ նաև ԵՄ շարքային քաղաքացիները, հարվածներ են ստանում ավանդական ինստիտուտները, իրական ժողովրդավարական արժեքները:
Ֆրանսիայում Լե Պենի գլխավորած կուսակցության հաջողությունը շատ լավ ազդակ էր աշխարհի ազգային ու առողջ ուժերին, որ պետք է պայքարել ու մերժել անդրօվկիանոսյան կենտրոնից եկող պարտադրանքը՝ պաշտպանելով սեփական ինքնությունն ու անկախ պետականությունը: «Մայր Հայաստանի» որդեգրած քաղաքականությունն ու դավանած արժեքներն ամբողջությամբ տեղավորվում են միջազգային այդ «թրենդի» մեջ:
Նկատենք, որ Վրաստանի իշխանությունների վարքագիծը համահունչ է ԵՄ-ի առողջ ուժերի ու գլոբալ պատերազմի կուսակցությանը մերժած ԵՄ քաղաքացիների վարքագծին: ԱՄՆ փորձում է Վրաստանը դարձնել մանրադրամ և «ա լյա» Ուկրաինա օգտագործել Ռուսաստանի դեմ: Վրաստանի իշխանությունները չեն ընդունում այդ պարտադրանքը և պայքարում են Վրաստանի ինքնիշխանության համար:
Ի տարբերություն Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են Հայաստանի ուկրաինացման ճանապարհով՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին: Այդ քաղաքականությունը մերժվում է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից: Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն ասվածի վառ ապացույցն է: Իսկ դա նշանակում է, որ նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը (Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է նախաձեռնել և չի բացառել սեփական հրաժարականը): Ինչպես ասում են՝ տարոսը Նիկոլին»:
Ասեմ, թե վաղն ինչ են ուզում բեմադրել, չփորձեք սադրել ոստիկաններին. Ալեն Սիմոնյան
4 արեւմտամետ կուսակցություն, որոնք ստեղծել են Ժողովրդավարական ուժերի հարթակ, կոչ են արել Նիկոլ Փաշինյանին՝ առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3 - 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»:
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Տիգրան Խզմալյան
Հանրապետություն կուսակցություն
Արամ Զ․ Սարգսյան
Հանուն Հանրապետության կուսակցության
Արման Բաբաջանյան
Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցություն
Լևոն Շիրինյան
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:
Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։
«Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:
«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։
Եթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է.
Անդրանիկ Քոչարյանը զգուշացնում է
ՔՊ-ն մանդատները չի դնելու, հերթական ընտրությունները 2026-ին են լինելու. Հայկ Կոնջորյան
«Իմ հեռախոսահամարը տարածվել է թելեգրամյան ալիքում, որից հետո մինչ այս պահը ես ստանում եմ զանգեր և հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք է, անեծք ու սպառնալիք՝ իմ և ընտանիքիս հանդեպ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ այդ արարքը վերագրելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին և նրա շրջապատին․
«Տպավորություն չստեղծվի, որ այս ամենից ես վախեցել եմ, ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնում եմ, թե ովքեր են փողոցում պահանջում ընտրված վարչապետի հրաժարականը»,- ասաց նա։
Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան
Տեսանոյւթ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 11-ին կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Պուտինն այսօր աշխատանքային հանդիպումներ ունի` նախատեսված ամբողջ օրվա համար։
«Երեկոյան, ես դեռ հստակ ժամը չեմ ասի, բայց ակնհայտ է, որ ժամը 18:00-ից հետո նախագահը կընդունի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, ով այստեղ է աշխատանքային այցով»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով։
«Ավանդաբար ռուս-թուրքական օրակարգը ծավալուն է, այսօր խոսելու շատ բան կլինի»,- հավելել է Պեսկովը։
Նա տեղեկացրել է նաև, որ մյուս հանդիպումները կլինեն ոչ հրապարակային։
Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտածում է հրաժարական տալու մասին, հայտնում է Europe 1 ռադիոն։
«Երեքշաբթի առավոտյան Ելիսեյան պալատը կտրականապես մերժել է պետության ղեկավարին հրաժարական տալու ցանկացած մտադրություն»,- հայտնել է ռադիոկայանը։
Ավելի վաղ Europe 1-ը, վկայակոչելով Մակրոնի շրջապատին, հայտնել էր, Ֆրանսիայի նախագահն իր մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջերի հնարավոր հաղթանակը։ Աջերի հաջողության դեպքում, նա կարող է հրաժարական տալ։
«Նախագահի հրաժարականը տաբու չէ. այո, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները»,- մեջբերում է ռադիոկայանը աղբյուրներից մեկի խոսքը։
Չնայած ընդգծվում է, որ սա ծայրահեղ քայլ է, սակայն Մակրոնը պատրաստ է «զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»։ Նշվում է, որ այս տարբերակն ակնհայտորեն նախընտրելի չէ, սակայն նախագահի հրաժարականի հեռանկարը կարող է ծառայել «գալիք ընտրությունների դրամատիզացմանը»։
Ֆրանսիայի նախագահը հունիսի 9-ին ցրել է Ազգային ժողովն այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները պարտվել են Եվրախորհրդարանի ընտրություններում։ Նրա «Վերածնունդ» կուսակցությունը ստացել է ձայների 14,6 տոկոսը։ Սա կեսն է, քան աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ցուցանիշը (31,4%): BFM հեռուստաալիքը հայտնել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը փորձել է հետ պահել նախագահին խորհրդարանը ցրելու մտադրությունից։ Այնուամենայնիվ, Էմանուել Մակրոնը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։