ArmNews
Հունվարի 26, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ով ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանը կանաչ լույս վառեց ոչ միայն կոնկրետ օրվա վայրագությունների համար, այլ հրապարակային երաշխավորեց, որ ոստիկանության ցանկացած գործողություն` որքան էլ դա դաժան ու օրենքից դուրս լինի, ոչ միայն ներվելու է, այլ խրախուսվելու է:

Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին»:

Փաշինյանը մնացել է նույն սադրիչն ու հրահրողը՝ ինչ կարգավիճակում էլ եղել է. Աբրահամյան

Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ բոլորը կազմակերպվել է և նախաձեռնվել է շատ վաղուց»,-ասաց Սիմոնյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչպես կես ժամ առաջ, այնպես էլ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջականերում։ 

Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո քաշքշուք և հրմշտոց սկսվեց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիների վնասվածքներ են ստացել։ 

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ, չհաշված վնասված և կորցրած տեխնիկան:

Սա "Photolure" գործակալության կադրն է, որում երևում է, թե ինչպես է առաջին լուսաձայնային նռնակների հարվածը բաժին հասնում բողոքի ակցիաների վայրում աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

ԱԺ-ում Փաշինյանի և իր թիմի պահվածքը ադեկվատ չէր, սադրում էին, գոռգոռում, ծափ էին տալիս. Շարմազանով (տեսանյութ)

 

 

Հիմա գնում ենք Կառավարության շենք․ հետո վերադառանալու ենք նորից Բաղրամյան պողոտա։

Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտնել է Բագրատ Սրբազանը։

«Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը գնացել է կառավարության շենք․ շարժվում ենք այնտեղ։ Եթե այնտեղ նպատակահարմար չլինի, վերադառնալու ենք այստեղ։

Վաղն առավոտյան ժամը 10։00-ին Կառավարության նիստ է․ մեկ մարդու պես պետք է ժամը 9։00 -ին լինենք այնտեղ։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած իրադարձություններին։

«Բախումների ողջ պատասխանատվությունը կրում են սուտասան Բագրատն իր խմբակով ու խորհրդարանական գործակալական ընդդիմությունը: Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար»,- գրել է նա: 

Հայրենիք հանձնած, մարդկանց կյանքերը դժոխքի վերածած գող. Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում