Print this page

Այս պահին այրվում է Բաքվի նավթավերամշակման գործարանը․ Աշխատակիցներին տարհանում են

By Հոկտեմբերի 22, 2024 211

Ադրբեջանի ԱԻՆ-ի թեժ գծում տեղեկություն է ստացվել Բաքվի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհի մասին։

Ինչպես տեղեկացնում է APA-ն, տեղեկությունը տարածել է այդ երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ ձեռնարկության աշխատակիցները տարհանվում են։

Տեղեկության հետ կապված՝ պատահարի վայր են ուղարկվել ԱԻՆ հրշեջ ծառայության ուժերը։ Պատահարի մանրամասների մասին չի տեղեկացվում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews