Print this page

Մի շարք բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը

By Հոկտեմբերի 18, 2024 171

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով լուսանկար:

Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ցերեկը գործող հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը: Ցերեկային ժամերին, կանխատեսվում է ամպամածության նոսրացում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews